Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/88

Այս էջը սրբագրված չէ

շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Լ. Գալստյան։ ԱՐԱԽԻՇ, զյուղ ԼՂՀ Քաշաթադի շրջանում շրջկենտրոնից 50 կմ հյուսիս-արևմհրտք Շալորա գետի Րախիշ վտակի ձախարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 48 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ։ ՈԻնի տառական ղւղաց։ Գյուղի մոտակայքում է Արաիփշի վանքը (XIII դ.)։

Ազատագրվել է 1993-ի ապրիլի սկզբին, բնակեցվել է 1998-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

«ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988-ին, Երևանում։ 1988-94-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Մեղրիի (Նյուվադի), Նոյեմբերյանի, Իջևանի, Տավուշի, Վարդենիսի հ ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի (Վանք, Վաղահաս, Չլդրան, Դրմբոն, Հսասթյունագոմեր), Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Ֆիզուլիի (Հորադիզ), Քելբաջարի շրջանների ինքնարդաշտպանական և ազատագրական մարտերին։ Զենք ու զինամթերք է ձեռք բերել և տեղափոխել Արցախ։ Հրամանատար՝ Ա. Հակոբյան։ Ջոկատից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգհատրվել է 1, զոհվել 3 ազատամարտիկ։

«ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ», կամավորական միացյալ ջոկատ։ Կազմավորվել է 1991-ին՝ Արարատում ստեղծված «Արարատշին» տրեստի (1988) և «Արամ Մանուկյան» (1989) կամավորական ջոկատների միավորումից։ Ունեցել է շտաբ։ 1992-ին ընդգրկվել է «Արծիվ-մահապարտճեր» հատուկ գումարտակում՝ ոողես 8-րդ դասակ։ 1989-94-ին «Ա. Մ.» միացյալ ջոկատը, նրա առանձին խմբեր կամ դասակը մասնակցել են ՀՀ Արարատի լՔյարքի (Տիզոսնաշեն), «Զանգամ դսրորաի» կիրճ, Երասխ), Եղեզնաձորի (Խաչիկ), Վայքի (Բարձարնի), Նոյեմբերյանի, Իջևանի, Տավուշի, Վարդենիսի ինքնապաշտպանական և ԼՂՀ Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Ֆիզուլիի (Հորադիզ), Շուշիի, Մարտակերտի (Վանք, Չլդրան, Վաղուհաս, Դրմբոն, Հարաթյունազոմեր) շրջանների ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Դ. Զադոյանը, Ա. Ավետիսյանը, շտաբի պետ՝ ՆՂլիջյանը։ Ջոկատից ՀՀ «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով պարգևատրվել է 1, ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալով՝ 1, զոհվել 4 ազատամարտիկ։ «ԱՐԱՄՈՒՍ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990-ին, Կոտայքի շրջանի Արամուս գյուղում (այժմ՝ Կոտայքի մարզում)։ 1990-93-ին մասնակցել է ՀՀ Վայքի (Խնձորուտ, Բարձարնի), Արաոոտի (Երասխ), Իջևանի, Նոյեմբերյանի, Աիսիանի (Բազարչայ), Եղեզնաձորի (Խաչիկ) և ԼՂՀ Մարտակերտի (Կիչան, Արխավենդ), Լաչինի (Ղոչազ), Կուբաթլորի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ա. Խաչատրյան։

«ԱՐԱՐԱՏ ԳՐԼԵՑՅԱՆ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1992-ին, Արտաշատում։ 1992-94-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ, Մևակավան), Կապանի (Մոսշեն) և ԼՂՀ Ասկերանի, Հադրութի (Կարմիր Շուկա), Ֆիզուլիի (Մուսաբեյլի, Մեյիդահմեդլի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Մ. Մանջիկյան։ Ջոկատից զոհվել է 1 ազատամարտիկ։

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ, վարչատարածքային միավոր ՀՀ-ում։ Կազմվել է 4.12.1995-ին։ Ներառում է Արարատի, Արտաշատի, Մասիսի նախկին վարչական շրջանների տարածքները։ Աահմանակից է Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիրի և Վայոց ձորի մարզերին, Երևանին, հարավում և արևմուտքում՝ Նախիջևանի Հանրապետությանն ու Թուրքիային։ Տարածքը՝ 2096 կմ1, բնակչությունը՝