Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/92

Այս էջը սրբագրված չէ

դային զուքերի ծոսգրված ռազմական գործողությունը (1991-ի օգոստոս)։

Եվապայի խորհրդում (Մտրասբուրգ) ներկայացրել է 1915-ի Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը։ 1994-ի մայիսի 5-ին ստորագրել է Բիշքեկյան ադաԱագոսթյունը։ Սահ- մանադրական հանձնաժողովի համանախագահության ժամանակ ավարտվել է ՀՀ Սահմանադրության (1995) նախագծի մշակումը։ Աժ «Հանրապետություն» պատգամավորական խմբակցության ղեկավար (1998-99)։ 1998-ի փետրվարի 4-ին հրաժարական է տվել Լ. ՏերՊետասյանի քաղաքական թիմի մի քանի անդամների հետ։

Ա. Սահակյան

ԱՐԵՎՇԱՏ, գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 50 կմ հարավ-արևմուտք 800 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1400 հա։ Բնակչությունը՝ 201 (2003)։ Զբաղվում են անասնաբուծությամբ և բուսաբուծությամբ։ Անի 8-ամյա դպրոց, գրադարան, բուժկետ։ Գյուղի եկեղեցին (XX դ.) ավերված է, շրջակայքում են Հանգած եղցեն եկեղեցին (XIV դ.), Թովմասի բերդը, հին բնակատեղիների հետքեր են։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին գյուղում գործել է ընդհատակյա խումբ, որի 6 անդամներին անձնագրային ռեժիմի ժամանակ ձերբակալել են և ազատ արձակել միայն վրրկագնով։ 1991-ի մայիսի 16-ին Ա-ի բնակիչները տեղահանվել են և բնակեցվել Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում։ 1989-ին կազմավորված ջոկատը (հրամանատար՝ Վ. Զաքարյան) 1991-ին կազմալուծվել է, ազատամարտիկներն ընդգըրկվել են Տողի ջոկատի մեջ, ՊԲ ստեղծումից հետո՝ Հադրութի պաշտպանական շրջանի վաշտի կազմում։ 1991-ի դեկտեմբերին հայաստանաբնակ արեշատցիներից Երևանում ստեղծվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ա. Հայոոպետյան), տեղակայվել Հին Թաղեր գյուղում, մասնակցել շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ա-ի ազատամարտիկներից շատերը մտել են Հադրութի ՊՇ զորամիավորումների մեջ։ Գյուղից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Ա. Հայոսպետյանը. զոհվել է 4 ազատամարտիկ։

Ա. Հայոսպետյան, Ի. Զաէայան

ԱՐԶԱՐՄԱՆՅԱՆ Աբփկ Աշոտի (22.4.1960, Մարտունի (ԼՂՀ) - 3.10.1991, Մարտունի), ազատամարտիկ։ ՊԲ կրտսեր լեյտենանտ (1996, հետմահու)։ 1978-80-ին ծառայել է ԽՍՀՄ ԶԱ-ում։

1988-91-ին կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ Շահումյանի, Մարտունիի, Մարտակերտի,Հադրութի շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մարտունիում։

Հ. Աբրահամյան

ԱՐԶԱՐՄԱՆՅԱՆ Ալեքսանդր Ռոբերտի (ծ.

24.12.1959, Երևան), պետական, քաղաքական գործիչ, դիվանագետ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1984)։ 1984-90-ին աշխատել է Երևան քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական-նախագծային ինստիտուտում, միաժամանակ, 1989-90-ին՝ ՀՀՇ լրատվական կենտրոնի տնօրեն, 1990-91-ին՝ ՀՀ ԳԽ նախագահի օգնական, 1991-92-ին՝ ՀՀ լիազոր ներկայացուցիչ Հյուսիսային Ամեփկայում, 1992-93-ին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՄՆ-ում, 1992-96ին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։ 1996-98-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար։

1998- ի փետրվարի 4-ին հրաժարական է տվել Լ. Տեր-Պետրոպամի թիմի հետ։ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր-անդամ (2001-ից)։ Ա. ՄԱԿ-ում ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորման, արցախահայության ինքնորոշման և նրա անվտանգության ապահովման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։

1996-98-ին ղեկավարել և համակարգել է ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ պատվիրակությունների աշխատանքները, ԼՂ հիմնահարցի շուրջ տարվող բանակցությունները, ձգտել է գրանցում ապահովել ԼՂ-ի մասնակցությունը, որպես իրավահավասար կողմ։

Հ. Խաչատրյան

ԱՐԶԱՐՄԱՆՅԱՆ Կսսեն Վերդիի (ծ. 11.7. 1961, գ. Բադարա (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (1982)։ 1982-83ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։ 1984-88-ին՝ Ասկերանի կոմերիտմիության շրջանային կոմիտեի կազմբաժնի վարիչ, 2-րդ քարտուղար։ 1988ին ստեղծել է Շարժման Բադարայի ընդհատակյա խումբը, համակարգել հարակից գյուղերի խմբերի աշխատանքները։ 1988-94-ին կամավո-