Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/98

Այս էջը սրբագրված չէ

ձեռնությամբ։ Միության գործադիր մաւմնում ԼՂՀ Մարտակերտի շրջանից ընդգրկվել են Բ. Կարապետյանը. Ս. Նա փ մ ա նյ ա ն ը. Ղ. Բեգլարյանը. Ա. Աոյրեսյանը, Ասկերանի շրջանից՝ Ա. Գաբւիելյանը. Ա. Ասմվելյանը, Ն. Հարությունյանը, Մարտունիի շրջանից՝ Ռ. Դանիելյանը, Գ. Սաֆաւյանը. Վ. Սարուխանյանը, Հադրութի շրջանից՝ Շ. Մկրտչանը.Հ. Մուրադյանը, Ս. Մաթևոսյանը. Շուշիի շրջանից՝ Մ. Թավարյյանը, Վ. Աթայանը. Ստեփանակերտից՝ Կ. Ադամյանը, Ի. Ադամյանը։ Միության նպատակն էրՀՀ-ում և այլ երկրներում ապրող արցախցիներին միավորելը. ԼՂԻՄ-ի. Շահումյանի շրջանի և նրան հարակից հայկական գյուղերի բնակչությանը սոցիալտնտեսական. ֆինանսական օգնություն կազմակեոդելը, բռնագաղթածներին ՀՀ-ում և ԼՂԻՄում բնակեցնելը և նոր գյուղեր հիմնելը։ 1989-ի ապրիլին. միության 2-րդ համագումարում. ընտրվել է նոր գործադիր մարմին (նախագահ՝ Ա. Մանասյան, քարտոպար՝ Ի. Միքայելյան)։ 1990ից միությունը ձեռնամուխ է եղել կամավորական ջոկատների կազմակերպմանը, զենք ու գի նամթերք է առաքել Արցախ։ 1991-ին կայացած չուրորդ համագումարում միության նախագահ է ընտրվել Յու. Հովհաննիսյանը. Միությունը (լուծել է մինչև 1997-ը. ապա աստիճանաբար ինքնալուծարվել. իսկ 2001-ին Հ. Հարությունյանի նախաձեռնությամբ վերականգնվել է։ «ԱՐՑ11ԽԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ», ընդհա տակյա ազգայնական կազմակերպություն։ Հիմնադրվելէ 1986-ի ապրիլին, Ստեփանակերտում։ Ունեցել է կանոնադրություն և ծրագիր. քաղաքական. տնտեսական, մարտական, գաղափարախոսական և հատուկ բաժիններ, շրջաններում՝ խմբեր։ Նպատակն է եղել Ա1ԻՄ-ում գործող ազգայնական խմբակներին և առանձին անհատներին համախմբելը, ազգային-ազատագրական պայքարին նախապատրաստելը և Արցախը Հայաստանին վերամիավորելը։ Կազմակերպությունը 1987-ի ստորագրահավաքների հիմնական պատասխանատուն է եղել։ Միության անդամները՝ Ա. Կարապետյան (նախագահ). Հ. Խաչատրյան (քարտոպար), Գ. Ներսիսյան, Ս. Առուշանյան, Ս. Պետրոսյան, Կ. Մարտիրոսյան, Ա. Սարգսյան, Ա. Ղուլյան, Ղ. Հայրապետյան. Ս. Շահվերդյան։

Մ. Հարությունյան

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԸ ղարաբաղՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, 1989-ին թեմը իր գործունեությունն է վերսկսել Վարագա Խաչի տոնին՝ ԳանձասաՐԻ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաբացումով։ Թեմի հոգեորականները Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ ու օրհնությամբ գործուն մասնակցություն են ունեցել ազգային-ազատագրական պայքարին։ 1989-92ին այն ծավալել է բարեգործական-մարդասիրական գործունեություն՝ առաքել է սննդամթերք, հանդերձանք. դեղորայք, վառելանյութ, հիմնադրել երկու հրապիտալ՝ 600 մահճակալով, բանակի ու հրապիտալների համար ձեռք բերել ճապոնական արտադրության 25 շարժական էլեկտարկայաններ։ 1992-94-ին ղեկավարվելով Եղիշեի (V դ.) «քաջ զինվորներին մահակից լինելու՝ պատգամով՝ թեմից ռազմական գործողություններին մասնակցել են Վ. Բալայանի ջոկատի նռնակաձիգ սարկավագ Գ. Խաչատրյանը (զոհվել է Ծամձուի ազատագրման ժամանակ), դպխ Ա. Թովմասյանը (զոհվել է 1994-ին). «Արծիվմահապարտներ» գնդի կազմում՝ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, «26-ի» դխքերում քահանա Գ. Մարկրայանը. սարկավագ Կ. Ապւեսյանը, Շահումյանի ու Գանձասարի պաշտպանությանը՝ քահանա Կ. Կարապետյանը. Կրկժանի և Խոջալուի ազատագրմանը՝ Ս. Հակոբյանը. Ամարասի և Գանձասարի պաշտպանության դիրքերում՝ հայր Վ. Աբրահամյանը. սարկավագ Վ. Գրիգորյանը և քահանա Ա. Թավադյանը։ 1988-94-ին թեմի հոգեորականները «աշխատակից ու աջակից» են երլել ազատամարտիկներին՝ նրանց մկրտելով ու օրհնելով։

Մ. Հարությունյան, Հ. Խաչատրյան

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԼՂՀ պետական բարձրագույն պարգև։ Սահմանվել է 1996-ին։ Շնուհվում է ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ Աժ-ի. Կառավարության ներկայացմամբ՝ պետության պաշտպանության. նրա տնտեսական հզորության ամուրպնդման և ազգային նշանակավր արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։ Ա. հ. կոչման արժանացածներին հանձնվում է «Ոսկե արծիվ» շքանշան։

Ա. հ. կոչման են արժանացել (1.1.2004)

1. Բաբայան Սամվել Անդրանիկի (1997) 2. Բալասանյան Վիտալի Միքայելի (2002) 3. Գրիգորյան Մանվել Սեկտուի (2000) 4. Իվանյան Քւիստափու Իվանի (2000) 5. Կարապետյան Սամվել Ջամիլի (2000) 6. Հակոբյան Մովսես Հրանտի (2002)