Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/10

Այս էջը հաստատված է

բարձր տրամադրությունը, որ միլիոնների սրտերում առաջացել էին հեղափոխության «աշխարհասասան հրդեհները»: Չնայած գլխավոր կերպարի դիցաբանական բնույթին և շատ պատկերների ռոմանտիկ վերացականությանը («այդ ժամանակ ես հեղափոխությունը ապրում էի, որպես մի ռոմանտիկական-հուզական անկման պրոցես»,- գրել է հետագայում Չարենցը),- այդ պոեմը խորապես ներշնչում է իր թափով, անկեղծությամբ, հեղափոխական դարաշրջանի հարազատ վերարտադրությամբ: Այս հատկություններն առավել մեծ ուժով հանդես եկան «Անբոխները խելագարված» պոեմում: Այս գործի բուն վերնագիրն իսկ ըստ էության կրում է գորկիական հիշյալ մտահղացման կնիքը: «Ամբոխները խելագարված» բնորոշումը, որը պոեմում հեղափոխական ժողովրդի գեղարվեստական բնութագրման հիմնական միջոցներից մեկն է, այստեղ արտահայտում է մասսաների ընդվզման թափը, նրանց կամքն ու վճռականությունը, նրանց լուսավոր իդեալները: Այդ բնորոշումը, իհարկե, ոչմի կապ չունի ժողովրդական շարժման, իբրև տարերային խորտակիչ ուժերի քաոսային շրջապտույտի, մասին անկումային գրականության պատկերացումների հետ: Չարենցի հռչակավոր պոեմն իր հերոսական պաթոսով, մարտնչող ժողովրդի նկատմամբ սիրո և հարազատության զգացմունքներով ուղղակիորեն կապվում է Գորկու ստեղծագործության հետ:

«Ամոխները խելագարված», «Սոմա» և հեղափոխության ռոմանտիկ պաթոսով հագեցած չարենց-