Այս էջը սրբագրված է
Հայտնի՞ է Ձեզ արդյոք, որ ողջ
Բրետանում,—
Ուզում ես՝ հարցրու լույսին,—
Չկա ավելի գեղեցիկ մի կին, քան
Կոմսուհի Էլլեն դե Կուրսին։
Այն ամենը, որ լինում է կյանքում—
Մենք պետք է տեսնենք ու լսենք,—
Դրա համա՛ր էլ, աստըծո կամքով,
Աչքեր և ականջներ ունենք։
Դղյակից սահում է կարապի նման
Եվ դեպի կամուրջն է նա գնում
Մի մուրացիկ է հանդիպում նրան,
Իսկ վերից— արևն է նայում։
Բայց երբ պատահում է, որ մեր աչքը
Չափից ավելի է սուր—
Նշանակում է, որ Արարիչը
Ուզում է տանջել մեզ իզուր։