Այս էջը սրբագրված է
Կոմսուհին իր սև հոնքերը կիտեց
Եվ, ճիչը զսպելով հազիվ—
Իր մանկլավիկին կամուրջից նետեց
Դեպի ջրերը փոսի։
Եթե մենք խստագույնս դատենք
Բոլորին, ով արժանի է դատի—
Երչանիկ չե՛նք լինի մենք,
Բայց աշխարհը դատարկվի պիտի։
Եվ կրկին իր կապույտ աչքերը
Էլլենը դեպ երկինք հառեց․
— «Եղիր դատավո՛ր ինձ, տե՛ր իմ,
Բայց արդար եղի՛ր, ինչպես ես։»
Մենք գիտենք— գեղեցիկ կանանց
Մեղքերը— հանաքներ են քնքուշ
Իսկ— այնքա՜ն բարի՜ է աստված,
Այնքան հե՜զ է նա և զգույշ ․
Գիշերը կոմսուհին, աբբային կանչելով,
Պատմեց իր մեղքերը բոլոր,
Եվ— քավեց իր այդ մեղքերը բոլոր
Լոկ հիսուն լուի հանձնելով։
Ինչ որ պատահում է կյանքում—
Մենք պետք է տեսնենք ու լսենք,—
Դրա համար էլ, աստուծո կամքով,
Աչքեր և ականջներ ունենք։