Այս էջը սրբագրված է
Այս ամենը— հար գաղտինք կըմնար,
Այս մասին ո՞վ կասեր մեզ,—
Բայց— աջհամբույրի գումարում հանկարծ
Իննը կեղծ դրամ պատահեց․․․
Բայց երբ պատահում է, որ մեր աչքը
Չափից ավելի՛ է սուր—
Նշանակում է, որ Արարիչը
Մեզ չարչարել է ուզում։
Եվ ահա, բաշխելով այդ կեղծ դրամները
Իր հոտի ծուխերին աղքատ—
Աբբահայրը պատմեց այս քնքուշ բաները
Եվ տվեց մեզ— չքնաղ մի բալլադ։
Տանջալից են սրտի ցավերը
Եվ հաճախ— չի՛ք բուժում նրանց,—
Այնժամ զվարթուն հանաքո՛վ ենք
Մենք բուժում ցավերն այդ անանց։