յան մյուս երկերը հենց սկզբից սովետահայ գրականության մեջ հաստատում էին սոցիալիստական ռեալիզմի թեմատիկ, ժանրային, ոճական և արտահայտչական ձևերի անսպառ բազմազանության սկզբունքը։ Այդ մեթոդի ստեղծագործական լայն շրջանակների մեջ օրինաչափ կերպով մտնում են նաև հերոսական ասքի ոճով գրված և ռոմանտիկ երազանքով շնչող այնպիսի գործեր, ինչպես Չարենցի հիշյալ պոեմները։ Սոցիալիստական ռեալիզմի ձևերի ու տեսակների անսահմանափակ բազմազանության սկզբունքը, ինչպես ստեղծագործական, այնպես էլ տեսական առումով, հիմնադրել է Մաքսիմ Գորկին։ Հայ գրականության մեջ այդ ավանդույթն առանձին ուժով շարունակեց Չարենցը, որին մատչելի էին ամենատարբեր ժանրեր ու ոճեր։
Բնորոշ է նաև, որ իր «ռադիո-պոեմներում», ողջունելով նոր մարդկության հաղթական երթը, Չարենցը դիմում է մրրկահավի գորկիական կերպարին.
|
Կամ հիշենք «Երգ ժողովրդի մասին» և «Ամենապոեմ» երկերը։ Ժողովրդի, նրա հերոսական աշխատանքի ու պայքարի բախտորոշ նշանակության գեղարվեստական բնութագրումն ու պատկերումը այդ պոեմներում չի կարող անջատվել այն կրքոտ պայ-