ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
վաճառականական ակումբ։ Սոլիդ կահավորված հյուրասենյակ։ Դիտողի դիմացը՝ Ալեքսանդր 3-րդի նկարը, ամբողջ հասակով և գլխարկով, հաստլիկ, սև ֆիգուրա կապտավուն ֆոնի վրա, նրա ետևը՝ ինչ-որ սյուներ, որոնք հիշեցնում են Լենինգրադի բիրժան Բեմի խորքում՝ լայն դոներ, որոնք տանում են կրկնակի լույսով լուսավորված դահլիճը, երևում է էստրադան, նրա ետևը՝ սեղան, ծածկված կարմիր մահուդով, պատի վրա՝ ոսկյա շրջանակ, Նիկոլայ 2-րդի նկարը հանված է շրջանակից, շրջանակի միջից ցցված են երկու կարմիր դրոշակ Նիստի ընդմիջում, դահլիճում մնացել են և զրուցում են մի քանի փոքրիկ խմբեր, նրանք հետզհետե հալչում են, դուրս գալով հյուրասենյակ, իսկ այնտեղից դեպի ձախ դուոը, բուֆետը։ Աջ կողմը՝ դուռ դեպի թղթախաղի սենյակը։ Անկյունում, այդ դռան մոտ, փափկաթոռի ծայրին նստած, մախորկա փաթաթելով, սպասում է ծերուկ Իոսիֆը, տերտեր՝ մուժիկի սապոգներով, գույնը գցած փարաջայով, սուր քթով, մի քիչ ճաղատ, ակնոցով Դահլիճից դուրս են գալիս՝ Պավլին, Պարֆիրի Պետրովիչ Նեստրաշնի՝ նախկին քաղաքագլուխ և Միքայել Հրեշտակապետի տեղական միության նախագահ, նա ձեռնափայտով է, կաղում է մի փոքր: Կուզմա Լիսոգոնով՝ գործարանատեր։