ԼԻՍՈԳՈՆՈՎ Դու, հա՛յր Պավլին, պատմելդ թո՛ղ, ես գնամ թեյ պատվիրեմ։ (Կանգնեց, նայեց թագավորի նկարին, հառաչեց) Ի՞նչ է, Ձերդ մեծությո՛ւն, զավակիդ գործից հանեցին էխե՜-խե՜ ..
ՆԵՍՏՐԱՇՆԻ (նստելով սեղանի մոտ, մռայլ) Ես ենթադրություն ունեմ, որ Լենինով և բոլշևիկներով կադետները վախեցնում են մեզ։ Նրանց հաշիվն է այդպես՝ վախեցնե՛լ .
ՊԱՎԼԻՆ Վախենում եմ, որ սույն դեպքում սխալվում եք դուք։ Լենինը նյութապաշտության մարմնացումն է, չար ոգու, երկրային, կոպտագույն, սատանայական իմաստության .
ՆԵՍՏՐԱՇՆԻ Իսկ դու, երբ Երկրորդ Դումայում էսէռ էիր, երկնային իմաստությու՞նն էիր մարմնացնում
ՊԱՎԼԻՆ Ձեր հեգնանքը հազիվ թե տեղին է։ Երկրորդ Դումայում, եթե հիշում եք, հոգևորականությունը ներկայացված էր չափազանց առատ, և սրանում արտահայտվեց ժողովրդի կամքը ..
ՆԵՍՏՐԱՇՆԻ Ը՜… Այո՜ Տերտերներն էլ մարդամեջ մտան[1] …
ՊԱՎԼԻՆ Իսկ խորը նայելով, մենք կտեսնենք, որ էսէռությունը, հրաժարվելով տեռորից, միանգամայն ընդունակ է ձուլվելու կադետիզմին, իսկ սույն վերջինս փոքրագույն չարիքն է, և ինչպես տեսնում ենք՝ իր մեջ ամփոփում է առաջիկա ձգտումը դեպի աջ։
- ↑ Կարելի է փոխարինել՝ «Տերտերներն էլ պար բռնեցին․․․» (Ծ. Թ.)։