Մոտենում և նստում են սեղանի մոտ՝ Ցելովանևը, քաղաքային սպանդանոցների տերը և Տրոյերուկովը՝ ջրաղացատերը, 50-ի մոտ մի այր, շատ նման Ալեքսանդր 3-րդին: Որ ինքը նման է Ալեքսանդր 3-ին, Տայերուկովը դիտե: Դահլիճի դռների մեջ Դոստիգաևը զրուցում է Մոկրոուսովի հետ Մոկրոուսովը քաղաքացիական զգեստով է. նա ակումբի տնտեսական մասի վարիչն է Դոստիղաևի նման նա ևս ամբողջ գործողության ընթացքում, մերթընդմերթ երթևեկում է բեմի վրա Դոստիգաևը ակումբի ավագն է ձեռքերը գրպաններում, ականջ է դնում բոլոր խոսակցություններին, խաոնվում է բոլոր զրույցներին մնալով մենակ, մտախոհ շվացնում է
ՑԵԼՈՎԱՆԵՎ Ինչի՞ մասին է զրոյցը:
ՊԱՎԼԻՆ Ա՛յ, Պարֆիրի Պետրովիչն ասում է, որ կադետները դիտմամբ են վախեցնում մեզ Լենինով և ընկերներով. վախեցնում են, ինչպես ես եմ հասկանում, որպեսզի առևտրական դասը թեքվի դեպի ձախ, դեպի իրենց կողմը, դեպի կադետները, ընկնի իրանց իշխանության տակ
ՏԵԼՈՎԱՆԵՎ Իսկ դու, հայր Պավլին, մի՞թե կադետ չես։
ՊԱՎԼԻՆ Ո՛չ մի դեպքում և երբեք չեմ հակվի։ Եվ ընդհանրապես…
ԴՈՍՏԻԳԱԵՎ (մոտեցավ) Իսկ ընդհանրապես այդ ինչպե՞ս:
ՊԱՎԼԻՆ Թվում է, եթե թագավորող անձն ան-համապատասխան է ճանաչված իր կոչումին, և գոր