Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/117

Այս էջը սրբագրված է

չեն տուժում և անգամ հերետիկոսների հարվածները, ինչպես Լութերի...

ՆԵՍՏՐԱՇՆԻ Թո՛ղ, հա՛յր Պավլին, ճառերով կուշտ ենք մենք բավականին, նույնիսկ սիրտ խառնելու աստիճան...

ՏՐՈՅԵՐՈՒԿՈՎ Սպասեցե՚ք, թողե՛ք լսենք։ ՆԵՍՏՐԱՇՆԻ Ինչքան ուզում ես օդ կուլ տուր,չես կշտանա...

ՊԱՎԼԻՆ (բարկացած) Դո՛ւք, հարգոյապապատիվ Պարֆիրի Պետրովի՛չ, ինչպես և ձեր ամբողջ դասը,ահեղ ճակատագրի կամքով,մտնում եք քաղաքականության ասպարեզը,որ ամենավտանգավորն է անփորձների համար:Այս իսկ պատճառով Ձեզ անհրաժեշտ է գիտենալ, որ բոլոր հասկանալի բաները հանդես են գալիս իբրև մարդկանց համար չափազանց վնասակար հիմարություն։ Իոկ իսկական և սրբազան իմաստությունը թաքնված է բանականության անհասկանալի և անքննելի խորամանկությանց մեջ

ԼԻՍՈԳՈՆՈՎ ճի՛շտ է, ա՜խ, ճի՛շտ է.

ՏՐՈՅԵՐՈՒԿՈՎ Ոնց որ երազո՜ւմ ենք ապրում.. Սատանան գիտե, թե ի՛նչ է

ՊԱՎԼԻՆ (ուժգնորեն) Կրոնը զենք է ընդդեմ սատանայի փուրձությանց և ճարտարությանց։

ՆԵՍՏՐԱՇՆԻ Ես կրոնի դեմ չեմ վիճում: ՊԱՎԼԻՆ եվ, ինչպես պաշտպանության յուրաքանչյուր զենք, կրոնը ենթակա Լ զարգացման և կատարելագործման:Այս պատճառով,եթե մենք զրկվեցինք աշխարհիկ ղեկավարից, պետք է այն փոխարինենք հոգևորով։ Մոսկվայում հարց է հարուցված պատրիաքի ընտրության...