ՆԵՍՏՐԱՇհԻ Դա ասա՝ մե՛նք ի՞նչ ունենք,
մե՛նք:
ԼԻՍՈՆՈՆՈՎ Մեզ, թանկագին բարեկամս,
ուզում ես սատանա տուր, միայն թեկարգ լինի,
ա՛յ թե ոնց է գործը հիմա:
ՏՐՈ ԵՐՈԻԿՈՎ (տխուր) Կարծես թե, բարեկամնե՛րս,
մենք ինչ-որ այն չենք անում:Բոլորս
[զրույց ենք] անում։ Իսկ, ա՛յ, կնանի՛ք... Հեղափոխությունը
նրանց լի խանգարում, նրանք իրենց գործը
չեն լքում... Վարունգը աղել են, քալամը
թթու դրել, սունկը...
ԴՈՍՏԻԳԱԵՎ Գո՛ւբինն է գալիս...
ՊԱՎԼԻՆ Այդ չարագործի հետ հանդիպելը..
ցանկալի չէ։ (Արագ գնում է աջ, դեպի դուռը:
Նկատեց Իոսիֆին) Ախ, հա՛յր Իոսիֆ, այդ դուք մախորկա՞
եք քաշում։ Այդ ոնց դուք այստեղ՝ մախորկա, ա՞:
ԻՈՍԻՖ Բա՜ն չկա քաշելու, բա՜ն չկա:
ՊԱՎԼԻՆ Զսպեցե՛ք ձեզ, Այստեղ տրակտիր
չէ՛:
ՆԵՍՏՐԱՇՆԻ (հրելով նրան դեպի դուռը) Գնա՛,
թե չէ սկանդալ կլինի ..
Պավլինը, Նեստրաշնին գնացին, նրանց ետևից
Լիսոգոնովը, ոչ ընդհուպ փակելով դուռը, նայում
է հյուրասենյակ. Գուբինը գալիս է դահլիճից:
Ծանր, հաստ մարդ՝ յուղոտ երեսով և
լպիրշ աչքերով Նրան ուղեկցում է Ալեքսեյ Դոստիգանը:
Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/118
Այս էջը սրբագրված է