Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/119

Այս էջը սրբագրված է

ԳՈՒԲԻՆ Հենց ա՞յդ է նա, որ կա՞։

ԱԼԵՔՍԵՅ Այո՛,

ԳՈՒԲԻՆ Շիկահեր, փսլնքոտ գույնի շորով:

ԱԼԵՔՍԵՅ Այո՛, այո՛... ժաննա Գուստավո՛վնա:


ԳՈՒԲԻՆ Ոչի՜նչ, նկատելի՛ սատկածն է: Ա՛յ, այդպիսի կանայք վնասակար տարիքի...

ԱԼԵՔՍԵՅ Դուք ուզում էիք ասել՝ միջի՞ն տարիքի։

ԳՈՒԲԻՆ Ես խոսում եմ, ինչպես ուզում եմ: Վնասակար տարիքի նշանակում է երեսունից մինչև քառասունը: Ամենահետաքրքիր տարիքը։ Հասկացա՞ր,

ԱԼԵՔՍԵՅ Ո՛չ ամբողջովին:

ԳՈՒԲԻՆ Հայրդ քեզանից խելացի է, թեև նա՛ էլ Բիսմարկ չէ։ Դե, հա՛յդե, շամպայն լակենք, կնասե՛ր:

ԻՈՍՒՖ Ամենահարգելի Ալեքսեյ Մատվեևիչ...

ԳՈՒԲԻՆ Ի՞նչ կա։

ԻՈՍՒՖ Աստուծո՚՛ եմ խնդրում,— վճարեցե՛ք Ձեր կրակած սագերի գինը...

ԳՈՒԲԻՆ Ըհը՛։ Այդ դո՞ւ ես։ Դե ես քեզ ասացի՝ դիմի՛ր դատարան։

ԻՈՍՒՖ Չկա՜ ձեր վրա դատարան, աստվածից բացի..

ԳՈՒԲԻՆ Ստո՛ւմ ես,կա'։ Գնա կորի՛։ Եվ դիմի՛ր դատարան։ Տես դիմի՝ մյուս անգամ կգամ, էլի մեկնումեկին կկրակեմ... Հասկացա՞ր:

ՒՈՍԻՖ Ես, Ալեքսեյ Մատվեևիչ, թերթում կգանգատվեմ ձեր վրա: