Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/12

Այս էջը հաստատված է

քարից, որ տարիների ընթացքում մղել է Գորկին արվեստի մեջ ժողովրդի դերի ճշմարտացի արտացոլման համար՝ մերկացնելով անկումային գրականության անհատապաշտական, հակաժողովրդական սկզբունքները։ Վերցնենք, օրինակ, «Ամենապոեմի» գաղափարական բովանդակության բուն հիմքն ու առանցքը կազմող տողերը.

... Ամեն մի անքւայւո յսսնվոր,
Որ ձեոքով իր երկաթ է կռում —
Հազար պոեմներ ունի
Իր հուժկու, երկաթ թոքերում:


Կամ՝ աշխատավոր մարդկանց մասին ասված այս խոսքերը.

Ուրիշ հանճարներ չկան
Աշխարհում— նրանցից բացի:


Բանաստեղծական վառ ձևով արտահայտված այս մտքերը կարծես ուղղակի արձագանքում են Մաքսիմ Գորկու հայտնի խոսքերին («Անհատի կործանումը» հոդվածից). «Ժողովուրդը ոչ միայն բոլոր նյութական արժեքներն ստեղծող ուժն է, այլև հոգևոր արժեքների միակ և անսպառ աղբյուրը, ըստ ստեղծագործման ժամանակի, գեղեցկության և հանճարեղության՝ առաջին փիլիսոփան և բանաստեղծը, որը կերտել է աշխարհի բոլոր մեծ պոեմները, բոլոր ողբերգությունները և մեծագույնը նրանցից՝ համաշխարհային կուլտուրայի պատմությունը»։