Մնաց Տրոյերուկովը, հպարտանալով, մորուքը շոյելով նայում է ցարի պատկերին և նայելու մեջ՝ իրեն. Լցրեց կոնյակ, կանգնեց, խմեց, բղկացրեց:
ԻՈՍԻՖ Առողջությո՛ւն:
ՏՐՈՅԵՐՈՒԿՈՎ (մտածելով) Բայց ախր ես չփռշտացի:
ԻՈՍԻՖ Այդ դեպքում, ներեցե՛ք, սխալ լսեցի։
ՏՐՈՅԵՐՈՒԿՈՎ Դու որտեղի՞ց ես:
ԻՈՍԻՖ Ավանից, Կոմարովոյից:
ՏՐՈՅԵՐՈՒԿՈՎ Ըհը՜.. Իսկ .. Ի՞նչ ես սպասում այստեղ:
ԻՈՍԻՖ Մայրապետին, մայր Մելանիային եմ սպասում, նրա հրամանով։ Խոստացավ գալ այստեղ։
ՏՐՈՅԵՐՈԻԿՈՎ Նա այստե՛ղ է: Կոնյակ խմո՞ւմ:
ԻՈՍԻՖ Մեր ինչ գործն է: Այ սամոգոն լիներ, է՛ն էլ չես ճարի: Օ՜խ, քանդվում է Ռուսաստանը:
ՏՐՈՅԵՐՈԻԿՈՎ Հապա՛, խմի՛ր:
ԻՈՍԻՖ Քրիստո՛սը ձեզ փրկի: Ո՛ղջ լինեք: Ուխ՜խ՜... ի՜նչչ... անսպասելի հեղուկ Է...
ՏՐՈՅԵՐՈԻԿՈՎ (գոհ) Դաղվեցի՞ր: Այդպե՛ս է, է՛: Ա՛ռ, էլի՛...
Բուֆետից դուրս են գալիս Բետլինգը, նրա ետևից՝ Դոստիգաևը և Մոկրոուսովը, նրա առջևը, թռչկոտելով մերթ աջից, մերթ ձախից՝ Լիսոգոնովը:
ԲԵՏԼԻՆԳ (արհամարհական և փնթփնթալով) Դուք՝ մի՛ք] թռչկոտի: Դուք՝ հանգիստ...