րենիներ ենք, և ո՞ւմ է hարկավոր hավատալ՝ չգիտենք:
ԲԵՏԼԻնԳ Ա՛յ, դուք կրկին վեր թռաք և... ոստոստում եք, թռչկոտում ..
ԼԻՍՈԳՈՈՎ Պնդում են, որ բոլշևիկներ են
լույս ընկել, նույնիսկ մեր քաղաքում:
ԲԵՏԼԻնԳ Չի կարելի կարևորություն տալ ինչ-որ բազարի կանանց զրույցներին։
ԼԻՍՈԳՈՆՈՎ Այդ կոմիսար Զվանցովի կինն է ասում:
ԲԵՏԼԻնԳ Ի՞նչ: Չե՛մ հավատում, Ես գիտեմ, որ նա բարեխոհ կին է:
ՄՈԿՐՈՈԻՍՈՎ Համարձակվում եմ զեկուցել՝ քաղաքում բոլշևիկներ կա՛ն:
ԲԵՏԼԻնԳ Կա՞ն,
ՄՈԿՐՈՈԻՍՈՎ Ճիշտ այդպես է:
ԲԵՏԼԻնԳ Հըմ... Եվ Ի՞նչ են նրանք անում:
ՄՈԿՐՈՈԻՍՈՎ Քարոզում են սոցիալիզմ, ինչպես և սոցիալիստ-հեղափոխականները:
ԲԵՏԼԻնԳ Ն֊նո՛ւ, սիրելի՛ս, մեզանում մի՛շտ էլ
որևէ բան քարոզում են... Բոլշևիկներ.. Պետերբուրգում
նրանց ձերբակալեցին, իսկ ի՞նչ է մեզ մոտ:
Հարկավոր է ձերբակալել:
ՄՈԿՐՈՈԻՍՈՎ Թաքնվել են, ձե՛րդ գերազանցություն:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Մեզանից ոմանք, կո՛մս, կասկածում են ժամանակավոր կառավարության ուժին:
ԲԵՏԼԻնԳ Ինչո՞ւ: Չէ որ, ահա, նա ձերբակալում է, բռնում: Կարգ է հաստատում:
ՆԵՍՏՐԱՇՆԻ Հարց է՝ ո՞վ է բռնում և ինչո՞ւ: