Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/124

Այս էջը սրբագրված է

Բռնում են իրավաբանները, պրոֆեսորները, ինտելիգենտները և ընդհանրապես, ամեն տեսակի տկլոր անձինք։


ԲԵՏԼԻՆԳ (հոգնել է) Բայց ինչո՞ւ այդքան խիստ այնտեղ կան հարգելի մարդիկ, օրինակ՝ իշխան Լվովը և այդ.. Ինչպե՞ս են կոչում.

ԴՈՍՏԻԳԱԵՎ Իշխանը, ճիշտ է, անունով առյուծ է,բայց նրա առյուծները,կարծես թե էշեր են:

ԲԵՏԼԻՆԳ (զոռով ժպտալով) Դա սրամի՜տ է բայց ինչո՞ւ այդպես։ Մենք պետք է վստահենք ժամանակավոր կառավարությունը:


ԴՈՍՏԻԳԱԵՎ Ոմանք անվանում են նրան պատճառավոր, իբր թե սոցիալիստներն են նրան բռբաբարել:

ԲԵՏԼԻՆԳ (անօգնական) Ես այդպես չեմ մտածում:

ՑԵԼՈՎԱՆԵՎ (Նեստրաշնուն) Ա՛յ թե լա՜վ կտրեց Դոստիգաևր կոմսին.


ՆԵՍՏՐԱՇՆԻ Ը-այո՜ո՜ո՜... Հմուտ է ձեռքո՛վ էլ,[լեզվո՛վ էլ]:


ՏԵԼՈՎԱՆԵՎ Ա՜յ-ա՜յ-ա՚յ, ,լա՜վ կտրեց:


ԲԵՏԼԻՆԳ (Դոստիգսւեին) Իսկ ինչպե՞ս է ձեր կոմպանիոնի՝ Բուլչովի, առողջությունը։


ԴՈՍՏԻԳԱԵՎ Նա մեռավ մոտ մի ամիս առաջ։


ԲԵՏԼԻՆԳ Ա՜խ, այո՜, ես մոռացա։ Ցավում եմ։ Արժեքավոր մարդ էր, ինքնատիպ:


ԼԻՍՈԳՈՆՈՎ Ո՛չ այնքան խելացի, որքան հանդուգն:


ՅԵԼՈՎԱՆԵՎ Մեր, տոհմական վաճառականության շարքը նա թռավ— գործակատարուլթյունից: