ԲԵՏԼԻնԳ (զայրացած է) Ներեցե՛ք, բայց դուք...դուք...Խելագարվե՛լ:Դուք ցնորող եք:
Կանգնեց, գնում է դեպի բուֆետի դուռը: Տրոյերուկովը վախեցած մտնում է աջ կողմի սենյակը. Բուֆետից ընդառաջ են գալիս Բետլինգին՝ ժաննան, Ելիզավետան, Դոստիգաևան, Զիբինը:
ԺԱՆՆԱ (խոսում է ակցենտով) Պետք է գնել
ավտոմոբիլներ։ Ախ, դու այստե՞ղ ես։ Ես քեզ փնտրում էի:
ԲԵՏԼԻՆԳ Լսի՛ր...
ԺԱՆՆԱ Մի փոքր լռիր։ Ես ասում եմ՝ պետք է շիք անել, դա զարմացնում է հասարակ մարդիկ։ Հարստությունը զարմացնում է, ճիշտ չէ՞։
ԶԻԲԻՆ Եվ բանվոր ժողովուրդը ապրում է հանգիստ, բավականանալով զարգացմամբ:
ԺԱՆՆԱ Դուք միշտ իրոնիա եք անում, այդ վատ գործ է:Դու ամբողջ ժամանակ նստած ես այստեղ, ինչպես այն...
ԶԻԲԻՆ Արծիվը ժայռի վրա։
ԺԱՆՆԱ Ոչ՝ հավը:Նա չափազանց շատ է նստում:
ԵԼԻԶԱՎԵՏԱ Եվ ի՞նչ- տաքացնո՞ւմ Է։
ԺԱՆՆԱ (սաստում է նրան մատով) Ն-ո՜ւ...
ԲԵՏԼԻՆԳ (զայրացած) Դու խոստացար գալ երկու րոպեից:Իսկ ինձ այստեղ գերի վերգրին այդ... կոմերսանտները, մեկը հարբած, մյուսը՝ խելքը թռց՜րած, մնացածները՝ կոպիտներ։