ԺԱՆՆԱ Ա՛յ, նա կրկին նստած է։Լիզա՛, ի՞նչ եք ծիծաղում:
ԲԵՏԼԻՆԳ Պոլի՜տիկա, պոլի՛տիկա: Բոլորն ասես թունավորվել են սունկով։ Ի՞նչ կարող են նրանք հասկանալ պոլիտիկայից, այդ հրեշները։ Ես հոգնեցի:
ԶԻԲԻն Այժմ նույնիսկ բանվորները, զինվորները— երևակայում են...
ԲԵՏԼԻՆԳ Ա՜խ, վե՛րջ տվեք, բարեկա՛մս։
ԵԼԻԶԱՎԵՏԱ Նիստից հետո պարելո՞ւ են:
ՄԵԼԱՆԻԱ (Դուրս եկավ, նստում է դահլիճի մուտքի մոտ դրված բազկաթոռի վրա) Պարի ժամանա՞կ գտար, խելոքուհի՛։
ԵԼԻԶԱՎԵՏԱ (ուրախ) Ինչո՞ւ չէ: Ծերերը կխոսեն ֊կցրվեն, իսկ մենք...
ՎԱՐՎԱՌԱ (բուֆետից) Լի՛զա, չե՞ս տեսել, ո՞ւր է Անդրեյը։
ՄՈԿՐՈՈԻՍՈՎ Փոքր հյուրասենյակում։
ԺԱՆՆԱ Դու հուզված ես, Բարբի՛շ։
ՎԱՐՎԱՌԱ Ե՞ս, ամենևի՛ն:
ԶԻԲԻՆ Վարվառա Եգո՛րովնա, բարի երեկո՛։ Ի՞նչ է, դուք արդեն որոշել եք գլուխս կտրել։
ՎԱՐՎԱՌԱ Ե՞ս, ո՛չ։ Այգ Նեստրաշնին և նրա սև հարյուրակն է որոշում։
ԺԱՆՆԱ Ես չեմ ուզում պոլիտիկա։ Ես չեմ ուզում, որ դու, Վարյա՛, կտրես գլուխը մոսյո Զիբինի: Ինչո՞ւ համար։ Նա ուրախ գլուխ է... Դու՝ խելոք գլուխ, իսկ ռուս ժողովուրդը բարի է։ Նա չի ուզում կտրել գլուխը իը ազնվականների։
Դահլիճում զանգ: