ավելի՛ խելացի։ Վա՛զ տուր։ Վազ կտա՜ք, խառնակիչնե՜ր։ (Կանգնեց, ուզում է գնալ դահլիճ):
Նեստրաշնին և Մոկրոուսովը ելնում են բուֆետից
ՄՈԿՐՈՈԻՍՈՎ Հարմար մարդ չկարողացա գտնել,Պարֆիրի Պետրովիչ:
Մելանիան կանգ առավ, լսում է
ՆԵՍՏՐԱՇՆԻ Երբ ինձ մոտ էիր, Միքայել Հրեշտակապետի միության մեջ, ամեն տեղ հասնում էիր, իսկ հիմա— չես հասնում։ Տարօրինա՜կ է, եղբա՛յր:
ՄՈԿՐՈՈԻՍՈՎ ժողովուրդը վստահելի չէ չափազանց:
ՆԵՍՏՐԱՇՆԻ Իսկ դու ինքդ վստահելի՞ ես։
ՄՈԿՐՈՈԻՍՈՎ Վիրավորում եք, Պարֆիրի Պետ րովիչ: Նա զգույշ մարդ է, թաքնվում է...
ՄԵԼԱՆԻԱ Այդ ո՞նց է, որտե՞ղ է նա թաքնվում, երբ միտինգներում ամեն օր գոռգոռում է։
ՄՈԿՐՈՈԻՍՈՎ Ես նկատի ունեմ- գիշերները: Եվ մենակ երբեք չի շրջում։
ՆԵՍՏՐԱՇՆԻ Նու, լավ: Դու, այնուամենայնիվ. . Դու հայրենասեր ես, չմոռանա՛ս։
ՄԵԼԱՆԻԱ (Նեստրաշնուն) Հապա՛ մի նստիր, մի րոպեով։
Նստեցին սեղանի մոտ, դռնից աջ, փսփսում են:
ՆԵՍՏՐԱՇՆԻ Հարկավոր է: Միայն թե մարդուկներն ինձ մոտ, միության մեջ, ցրիվ են եկել։ Հիմա այնպիսի՛ ժամանակ է. ամեն ոք իր համար։