Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/130

Այս էջը սրբագրված է

ՄԵԼԱնԻԱ Նու, շա՞տ բան է արդյոք հարկավոր:

Զվանցովը նայեց դռնից և արագ անհետացավ:

նԵՍՏՐԱՇնԻ Այո, իհարկե, կանենք: Նու, կարծես սկսվում է խոսատունը: Գալի՞ս ես։

Գնացին: Դահլիճի դռներից՝ Տյատինը Մելանիան և Նեստրաշնին նայում են նրա ետևից: Նա նստեց սեղանի մոտ, հանեց բլոկնոտը, գրում է. Վեր թոսւվ: Զվանցովը, սրբելով դեմքը թաշկինակով, ետ-ետ գնաց

ՏՅԱՏԻն (կանգնեց) Սիրելի եղբայրիկս..

ԶՎԱնՏՈՎ ժամանակ չունեմ:

ՏՅԱՏԻն Ոչինչ, ժամանակ կունենաս կատարելու մտքի և պատվի մեծագործություններ։

ԶՎԱնՑՈՎ Այդ ի՞նչ տոն է:

ՏՅԱՏԻն Դու լուր ես տարածել, իբր թե ես սովորեցրել եմ Շուրային թռցնել հորից ինչ-որ փող և այդ փողը ե՛ս եմ պահել։

ԶՎԱնՅՈՎ Չհամարձակվե՛ս . դիպչել ինձ .. ցնցել .. Սկանդա՞լ ես ուզում սարքել։

ՏՅԱՏԻն Ճիշտն ասած— վատ չէր լինի: Դե, ես քեզ հենց կխայտառակեմ է՛լ .

ԶՎԱնՅՈՎ Չե՛ն տպի։ Դուրս կանեն թերթից:

ՏՅԱՏԻն (հրելով նրան) Ա՛յ թե անպետքն ես

ԶՎԱնՅՈՎ Ես չգիտեմ, ո՛վ է հնարել այդ բամբասանքը, բայց ես այն չեմ կրկնել: Փո՜ղ: Ինչ արժի հիմա փողը: Ես չեմ թաքցնի. քո դիրք՛ն ինձ