համար անսպասելի է, Դու այնքան հմո՜ւտ էիր թաքցնում քո համոզմունքները։
ՏՅԱՏԻն Դա գործին չի վերաբերում:
ԶՎԱՆՅՈՎ Եվ հանկարծ... Տարօրինակ է: Դու ինտելիգենտ ես... Մենք ինտելիգենտներ...
ՏՅԱՏԻՆ (ծիծաղելով) Նրանք՝ ինտելիգենտներ:
ԶՎԱՆՅՈՎ Մենք հանդիսանում ենք այդ եզների իշխանության օրինավոր հաջորդները ..
ՏՅԱՏԻՆ Ագիտացիա՞ ես մղում:
ԶՎԱՆՅՈՎ Մենք՝ մարդիկս, որոնց համար իդիոտների ինքնակալությունն այնքան տանջալից էր...
ՏՅԱՏԻՆ Թո՛ղ։ Ես հիմարի դեր չեմ խաղում: Եվ թո՛ղ Շուրային հանգիստ։ Դուք այնտեղ հալածում եք նրան։ Տե՛ս, ես խաղաղ մարդ եմ, բայց մինչև որոշ սահման: (Գնում է բուֆետ)
ԶՎԱՆՅՈՎ (սրբելով դեմքը թաշկինակով) Անպիտան։
Վարվառան և Դոստիգանը շատ արագ դուրս են գալիս դահիճից.
ՎԱՐՎԱՌԱ Իսկ Մելանիա, մորաքույրը ո՞նց:
ԴՈՍՏԻԳԱեՎ Մտածի՛ր, ինքդ գլխի կընկնես,խելոքուհի՛:
(Արագ անցավ բուֆետը)
ԶՎԱՆՅՈՎ Ինչի՞ մասին է նա:
ՎԱՐՎԱՌԱ Այդ քեզ չի վերաբերում: Ինչո՞ւ ինձ չկանչեցիր խորհրդակցության՝ պարենավորման մասին: