Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/132

Այս էջը սրբագրված է

ԵԼԻԶԱՎԵՏԱ Սիրելի նահանգապետնե՛ր. Դուք ամեն ինչ կարող եք։ Եկե՛ք սարքենք...

ԶՎԱՆՑՈՎ (բարկացած) Սա անտանելի՛ է։ (Ազատվեց, դնաց).

ԵԼԻԶԱՎԵՏԱ Դուրս պրծավ Նո՛ւ, սարքենք մի փոքր պար ժաննայի մոտ։ Վարյա, հրավիրում եմ, Աստված իմ, ի՜նչ դեմք է: Այդ ի՞նչ է, սիրելի՛ս, քեզ ի՞նչ է պատահել...

ՎԱՐՎԱՌԱ Հեռացի՛ր, Ելիզավետա՛,

ԵԼԻԶԱՎԵՏԱ Ջուր տա՞մ,

ՎԱՐՎԱՌԱ հեռացի՜ի՜ր...

Ելիզավետան վազում է բուֆետ, Վարվառան մի քանի վայրկյան կանգնած է փակ աչքերով: Մելանիան և Պավլինը՝ դահլից Վարվառան մտնում է ձախ կողմի սենյակը

ՄԵԼԱՆԻԱ Շոգ է: Սիրտ է խառնում, Ձանձրացրել է ամեն ինչ, զզվեցրել: Ուժեղ ձեռք է պետք մեզ բոլորիս վրա։

ՊԱՎԼԻՆ (հառաչելով) «Векую шаташася ЯЗЫЦЫ»

ՄԵԼԱՆԻԱ խոսեցի՞ր Պրոկոպիի հետ։

ՊԱՎԼԻՆ Զրուցեցի: Տիպար առավելագույնս սանձարձակ և չափազանց մոլի հարբեցողություն:

ՄԵԼԱՆԻԱ (անհամբեր) Գործի համար հո պետք կգա:

ՊԱՎԼԻՆ Ոչի՛նչ, պետք չէ արհամարհել հանուն մոլորյալների լուսավորության, բայց...

ՄԵԼԱՆԻԱ Դու պարզ ասա. ոտանավորները հարմա՞ր են: