Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/133

Այս էջը սրբագրված է

ՊԱՎԼԻՆ Ոտանավորները միանգամայն պետքական են, բայց կույրերի համար, իսկ նա... [տեսողություն ունի]։

ՄԵԼԱՆԻԱ Դու, հա՛յր Պավլին, մի կանչեի՛ր մոտդ ծերուկին՝ Իոսիֆին, մի կարդայիր նրա ոտանավորները և ապա տրամադրեիր, ուսուցանեիր՝ որպես և ավելի լավ, ավելի խելացի։ Հոգևոր տիղմը հո ներքևից է բարձրանում,այնտեղ էլ պետք է հանգստացնել այն,իսկ այդ դատարկաբանությամբ այստեղ ինչի՞ կհասնենք:Ինքդ տեսնում ես՝վաճառականության մեջ համաձայնություն չկա։ Ա՛յ, ո՜նց են աղմկում բուֆետում ,մի տե՛ս...

ՊԱՎԼԻՆ (ականջ դնելով) Գուբինն է աղմկում, կարծեմ։ Ներեցեք, հեռանում եմ։

(Բացեց դուռը դեպի դահլիճ, այնտեղից դուրս է թոչում պաթետիկ ճիչ). «ժողովրդի հուժկու հոգին...»։

(Բուֆետի դռներից գլորվելով դուրս են գալիս Գուբինը, Տրոյերուկովը, Լիսոգոնովը. բոլորը հարբած են, բայց ոչ շատ: Մոկրոուսովը, նրա ետևից ծերունի սպասավորը, ափսեն ձեռին, ափսեի վրա բաժակներ, վազեր, թխվածք) :

ԳՈԻԲԻՆ Չո՜ւ, գոռում են՝ հոգի՜, հոգի՜... Խեղդում են իրար ճառերով։ Եվ բոլորը փչում են։ Ա՛ղբ։ Իսկ տերտերը դառնացավ կոնյակից մինչև լաց լինելը։ Լալիս է, ծեր սատանա։ Ես նրա մոտ սագեր եմ կրակել։