ՏՐՈՅԵՐՈԻԿՈՎ Նստենք այստեղ, պատկերի ներքև...
ԳՈՒԲԻՆ Չեմ ուզում։ Այստեղ ամեն տեսակի սրիկաներ են շրջում։
ԼԻՍՈԳՈնՈՎ Ասացե՛ք, Ալեքսեյ Մատվեևիչ...
ԳՈԻԲԻն Չե՛մ ասի։ Շատ ես հետաքրքրասեր, արի տես, որ դեռ կանանց ես ճմկթում, ա՞։
Տրոյերուկովը քրքջում է: Մոկրոուսովը բաց արեց աջ կողմի դուռը, սպասավորը մտավ այնտեղ:
ԼԻՍՈԳՈնՈՎ Լեքսեյ Մատվեևի՛չ, մի հարց, կհաշտվե՞նք գերմանացիների հետ, թե՞ դեռ պատերազմենք պիտի:
ՏՐՈՅԵՐՈԻԿՈՎ (տխուր) Թագավորը- չկա: Ո՞նց պատերազմել:
ԳՈԻԲԻՆ Ինչո՞վ պատերազմել: Սապոգ չկա: Վասկա Դոստիգաևը Պարֆիշկա նեստրաշնիի հետ զինվորների համար սապոգներ են մատակարարել կեղևե պադոշներով։
Գնացին դեպի աջ, հյուրասենյակը Մելանիան խաչակնքում է, նայելով առաստաղին: Դահլիճից դուրս են գալիս Նեստրաշնին, Ցելովանևը, հետո՝ Դոստիգաևը:
ՆԵՍՏՐԱՇՆԻ Ավելի քան լսեցի։ Բավական է ինձ: Մա՛յր Մելանիա, դու է՞լ չհամբերեցիր:
ՄԵԼԱՆԻԱ Ես այստեղից եմ ճառերը լսում, այնտեղ տոթ է: Ի՞նչ է կատարվում, Պարֆիրի Պետրովիչ, ա՞: