Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/136

Այս էջը սրբագրված է

ԴՈՍՏԻԳԱԵՎ (հեգնանքով) Դա միանգամայն անհնարին է՝ իր մասին մոռանալ։ Նույնիսկ սրբերը չեն մոռանում։ Մեկ էլ տեսար աստծուն հիշեցրին, որ իրենց տեղը դրախտում է։

ՄԵԼԱՆԻԱ Դատարկաբանե՜ց, քշե՜ց։ Սրբապղծությունը սովորել ես Եգոր Բուլըովից, հերետիկոսի՛ց...

ԴՈՍՏՒԳԱԵՎ (հեռանալով) Նո՛ւ, գնամ, լռեմ, լեզուս սրեմ։

ՆԵՍՏՐԱՇՆԻ Ճիզվի՛տ։ Շրջում է, հոտոտում, հաշիվ է անում՝ որին ո՞ւմ շահավետ է ծախել: է՜խ, շատ կան այդպիսի... սրիկաներ մեր շրջանում։

ՄԵԼԱՆԻԱ Ուժե՜ղ ձեռք է պետք, Պարֆիրի, երկաթե՛ ձեռք։ Իսկ նրանք— ա՛յ թե ինչպես...

Դուրս է գալիս Գուբինը, նրա ետևից՝ Տրոյերուկովը, Լիսոգոնովը:

ՏՐՈՅԵՐՈԻԿՈՎ Չգնա՛ս:

ԳՈԻԲԻՆ Գնա՛նք, ես ուզում եմ ճառ ասել։ Ես նրանց կասեմ, հիմարներին...

Տեսավ Նեստրաշնուն, նայում է նրան լուռ Նա կանգնած է, ձեռնափայտը ետևը պահած, մեջքով հենված պատին: Մի քանի րոպե քոլորը լռում են, և լսելի է խուլ ձայն դահլիճում. «Հուժկու, անկեղծ, արմատական ուժեր, դասեր,որոնք...»:

ԳՈԻԲԻՆ (կարծես զգաստանալով) Ա՜-ա՜֊ա՜... Պարֆիրի՞։ Վաղուց չենք հանդիպել։ Ո՞նց է, եղբա՛յր,