ՄՈԿՐՈՈԻՍՈՎ (բռնելով Գուբինի ձեռը) Թույլ տվեք Այս ի՞նչ եք դուք անում:
ՄեԼԱՆԻԱ (բուֆետի դռան մոտ կանգնած մարդկանց) Բաժանեցե՛ք դրանց, չե՞ք տեսնում, ի՛նչ է։
ԳՈԻԲԻՆ (հրելով Մոկրոուսովին) Ո՞ւր ես քշում: Ո՞ւմ վրա ես ձեռք բարձրացնում ա՞:
Նեստրաշնին մտածում Է դուրս պրծնել Գուբինի ձեռներից՝ անհաջող Աղմուկի վրա դահլիճից, բուֆետից դուրս են գալիս մարդիկ, նրանց թվում Դոստիգաևը՝ ինչ-որ թղթեր ձեռքին. Դոստիգաևից հապշտապ անցնում Է Բետլինգը՝ ժաննայի հետ թևանցուկ, նա վախեցած Է
ԵԼԻԶԱՎԵՏԱ (ինչպես միշտ, ուրախ, մոտ վազեց ամուսնուն, հարցնում Է) Մի՞թե կռվում են։
Ամուսինը, թղթերը ձեռին, թափահարում Է: Մոկրոուաւվր կաստետով խփեց Գուբինին՝ արմունկից ներքև:
ԳՈԻԲԻն (հառաչելով, թողեց Նեստրաշնուն, գոռում Է) Այդ ո՞վ ինձ։ Ո՞վ է, սատանանե՛ր, Գուբինի՛ն։ Խփե՞լ։ (Բռնում են նրա ձեռները, շրջապատում են, տանում են բուֆետ, նա մռնչում Է) Կվառե՜մ... Կյանքի՛ց կզրկեմ...
Դահլիճից, ամբոխի միջով, հայտնվում Է Օլգա Չուգունովան, զառամյալ պառավ, մութ ակնոցով, նրան, թևանցուկ տանում են նրա որդի Սոֆրոնը, 50-ից անց, և մյուսը՝ Կոնստանտինը, մոտ նույն տարիքի: Երկուսն Էլ երկար,