Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/140

Այս էջը սրբագրված է

ԴՈՍՏԻԳԱԵՎ (թեանցուկ անելով) Գնացինք...

Օ՜խ, Լիզոկ: Հայացքնե՜ր չկան, հայացքնե՜ր։

ՉՈԻԳՈԻնՈՎԱ Բոլո՛րդ գոռացեք... Արար աշխարհո՛վ հարկավոր Է գոռալ:

ՄԵԼԱՆԻԱ Իսկ ո՞ւր Է նա- աշխարհը: Չկա֊ աշխարհը...

ՎԱՐԱԳՈՒՅՐ


ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

Բուլչովի տանը: Ուշ երեկո. Ճաշասենյակ: Սեղանի վրա՝ ինքնաեռ: Գլաֆիրան շապիկ է կարում: Տաիսյան թերթում է «Նիվայի» կազմված կոմպլեկտը:

ՏԱԻՍՅԱ Այդ իսկապե՞ս այդպիսի քաղաք կա՝ Ալեքսանդրիա,, թե՞ միայն պատկերք Է հնարած:

ԳԼԱՖԻՐԱ Քաղաք կա:

ՏԱԻՍՅԱ Մայրաքաղա՞ք:

ԳԼԱՖԻՐԱ Չգիտե՛մ:

ՏԱԻՍՅԱ Իսկ մենք հո երկու մայրաքաղաք ունենք:

ԳԼԱՖԻՐԱ Երկու,:

ՏԱԻՍՅԱ Հարո՜ւստ ենք մենք (ճառաչելով): Ա՜ ի՜նչ սրիկաներ են:

ԳԼԱՖԻՐԱ (ծիծաղելով) Բարկացկո՛տ օրիորդ ես դու...