ՏԱԻՍՅԱ Ե՞ս։ Ես— այդպես եմ... Ո՜ւխ։ Ես բոլո՛ր մարդկանց կխառնեի, կխճճեի բամբասանքներով ու հնարքներով այնպե՛ս, որ նրանք բոլորը կրծոտեին,հոշոտեին իրար:
ԳԼԱՖԻՐԱ էդ ինչի՞ է հարկավոր։
ՏԱԻՍՅԱ Հենց այնպե՛ս .. Հարկավոր է: Նկարներ, հո ա՛յ լավ են հնարում, իսկ ապրում են, ինչպես կեղտոտ շներ:
ԳԼԱՖԻՐԱ Բոլոր մարդիկ մի տեսակ չեն, ոչ էլ բոլորն են քո մայրապետին նման։
ՏԱԻՍՅԱ Ինձ համար- մի տեսակ են:
ԳԼԱՖԻՐԱ Քեզ, Տաի՛սյա, սովորել է հարկավոր, հարկավոր է գրքեր կարդալ։
ՏԱԻՍՅԱ Չեմ սիրում ես կարդալ:
ԳԼԱՖԻՐԱ Կան շատ լավ գրքեր՝ տերերի, բանվորների մասին:
ՏԱԻՍՅԱ Ես բանվոր չեմ, դե տիրուհի էլ չեմ դառնա, ո՞վ ինձ կնության կառնի։ Իսկ օրիորդը՝ տանտիկնություն չի անում։ Ինձ կարդալ ծեծով էլ են սովորեցրել։ Ճիպոտով էլ են ձաղկել, երեսիս են տվել, մազերիցս են քաշքշել- սովորեցրի՜ն։ Սաղմոս, ժամագիրք, վարք սրբոց։ Ավետարանը հետաքրքիր է, միայն թե ես հրաշքների չեմ հավատում։ Քրիստոսն էլ դուր չի գալիս, սրբեր շատ եմ տեսել, զահլես տարել են։ (Պաուզա) Դու ի՞նչ ես ինձ հետ ժլատ խոսում: Վախենում ես, որ ես քո ճառերը մայրապետի՞ն կհայտնեմ։
ԳԼԱՖԻՐԱ Ես վախկոտ չեմ։ Ես քիչ բան գիտեմ, դրա համար էլ լռում եմ։ Դու, ա՛յ Դոնատի հետ խոսեիր: