Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/142

Այս էջը սրբագրված է

ՏԱԻՍՅԱ Ի՜նչ հետաքրքրություն, ծերունու հետ...

ԴՈՆԱՏ (Կացինը ձեռին, մի արկղ հյուսնի գործիքներ կռնատակին) նու, նորոգեցի։ Իսկ կտուրում ինչ կա:

ԳԼԱՖԻՐԱ Դուռը ճռռում է: Զվանցովներին խանգարում է քնել:

ԴՈՆԱՏ Լապտերը տո՛ւր։ Պրոպոտեյն էլ տնկվել է խոոհանոցում, նա ի՞նչ է ուզում:

ԳԼԱՖԻՐԱ Մայրապետին է սպասում:

ԴՈՆԱՏ Դու նրան թեյ հյուրասիրեիր։ Ուտելիք տայիր, արի տես, որ քաղցած է...

ԳԼԱՖԻՐԱ Տեսնել չեմ կարող նրա վայրենի մռութը...

ԴՈՆԱՏ Դու էլ մռութին մի նայիր, բայց ուտելիք տուր։ Դու ինձ լսիր, զուր տեղը չեմ խնդրում։ Լավ, կկանչեմ նրան։

ԳԼԱՖԻՐԱ Քո գործն է:

Դոնատը գնաց

ՏԱԻՍՅԱ Ա՛յ, ասում ես Դոնատը լավն է, իսկ նա խաբեբայի հետ է ընկնում, ժուլիկի:

ԳԼԱՖԻՐԱ (հաց է կտրում) Դրանից Դոնատին վատ բան չի պատահի։

ՏՅԱՏԻՆ (հագնված է, ինչպես զինվոր. գլուխը մաքուր խուզած, ուսերին հին շինել) Շուրան տա՞նն է։

ԳԼԱՖԻՐԱ Իր սենյակում է։ Կալմիկովան է այնտեղ...

ՏՅԱՏԻՆ (վերցնում է մի կտոր հաց) Նկարնե՞ր ես նայում, Տայա՛ է: