ցիր... Յա՛կով, աստծուց վախեցիր։ Դոնատ, ի՞նչ բան է սա...
ԼԱՊՏԵՎ Միք գոռա, մամաշա, ի՞նչ կա։
ՔՍԵՆԻԱ Դե ի՞նչ եք դուք տուն բերում զանազան... էդպիսի... Ամեն օր մեկը տնկվում է։ Եվ հայտնի չէ, ո՞վ է, և անհայտ է՝ ինչո՞ւ։ Ոնց որ տրակտիր են գալիս: Ախր, նա, Պրոպոտեյը, նա քո կնքահորն սպանեց... Մոռացե՞լ ես դու:
ՊՐՈՊՈՏԵՅ (փնթփնթում է) Սպանե՛ց.. Ես շատ վաճառականների եմ վախեցրել, սարսափեցրել՝ չեն մեռել:
ՔՍԵնԻԱ Եվ մի՛ փնթփնթա, չհամարձակվե՛ս։ Փչո՜ւմ ես հենց, խաբեբա՛, փչո՛ւմ ես։ (Սաստում է մատով):
ՊՐՈՊՈՏԵՅ Իսկ ո՞վ է սովորեցրել փչել։ Քո քո՛ւյրն է սովորեցրել։
ԴՈՆԱՏ Ի՞նչ անենք, Յակո՛վ։
ԼԱՊՏԵՎ Գնա՛ խոհանոց: Ո՛չ, լավ է՝ Գլաֆիրայի մոտ։ Ես իսկույն կգամ Տյատինի Հետ։
Դոնատր և Պրոպոտեյը գնացին
ՔՍԵնԻԱ Տերտերը ժամասացությունը վազելով էր կատարում, երևում է թուղթ խաղալու էր վռազում։ Տուն եկա՝ տանը երգեր են մռնչում: Օխ, Յակով, աստված քեզ խի՛ստ կդատի...
ԼԱՊՏԵՎ Ա՛յ ինչ, մամա՛շա...
ՔՍԵնԻԱ Չե՛մ Էլ ուզում քեզ լսել։ Եվ ես քեզ մամաշա էլ չեմ: Ալեքսանդրային դու և Տյատինը բոլորովին ավազակ դարձրիք: