Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/15

Այս էջը հաստատված է

եկավ Մաքսիմ Գորկու երկերի թարգմանչի և պրոպագանդողի դերում։ 1934 թ., երբ մեր երկրի գրողները պատրաստվում էին իրենց առաջին մեծ համաժողովին, Չարենցը թարգմանեց և առանձին գրքով հրատարակեց Մաքսիմ Գորկու «Բանաստեղծություններ և լեգենդներ» ժողովածուն։ Նրա մեջ մտան համաշխարհային ճանաչում նվաճած այնպիսի դասական երկեր, ինչպես «Մրրկահավի երգը», «Բազեի երգը», «Վալախական լեգենդ», «Բալլադ Կոմսուհի Էլլեն դե Կուրսիի մասին» բանաստեղծությունները, «Աղջիկը և Մահը» պոեմը, «Ստախոս Սարյակի և ճշմարտության սիրահար Փայտփորիկի մասին» այլաբանական զրույցը, «Խանը և նրա որդին» լեգենդ-պատմվածքը և մեկ քառյակ «Արևի զավակները» դրամայից՝ «Իմ թանկագին բարեկամ Լուիջի Ցապելլիին» վերնագրով։ Այսպիսով, Չարենցը թարգմանել է Գորկու առաջին շրջանի մի քանի այլաբանական ու հեքիաթային բնույթ ունեցող երկեր, որոնք փառաբանում են ազատության համար սխրանքի դիմող հերոսներին, դրվատում են անձնազոհության կամքը, մաքուր ու վեհ զգացմունքները, նշավակում են քաղքենիական տիղմի մեջ թաղված, պայքարից փախչող նվաստ հոգիներին։

Չարենցի այս թարգմանությունները պատկանում են հայ թարգմանական գրականության ամենափայլուն էջերի թվին Խոր ներթափանցում բնագրի բովանդակության մեջ, նրա իմաստի բոլոր նրբերանգների ըմբռնում, ոչ միայն չափածո, այլև արձակ գործերի «ներքին ռիթմի» վերարտադրություն և, որ ամենից ավելի է զարմացնում, ճշգրտության օրգանական