Գլաֆիրան մտավ, բարկացած վերցրեց ինքնաեռը:
ՔՍԵՆԻԱ Ա՛յ դու ոնց... Ամեն բան աղմուկով, որոտով։ Մի՛ տաքացրու, թեյ չեմ ուզում։ Կուտեի որևէ բան... անսովոր։ Սպասի՛ր ո՞ւր ես վազում։ Մի աղցան լիներ փորոտիքով, աղի վարունգով... Բայց փորոտիք չկա.. եվ ոչինչ չկա. փող շատ կա, իսկ ամբողջ ուտելիքը զինվորներին տվին։ (Գլաֆիրան բաժակներն է լվանում) Ո՛նց պիտի ապրենք։ Մեռնեի, եթե, իսկ մեռնել չեմ ուզում: Դու ի՞նչ ես լռել:
ԳԼԱՖԻՐԱ Ես ի՞նչ ասեմ. Քիչ եմ ես հասկանում՝ բարձր խոսելու համար:
ՔՍԵՆԻԱ Ես էլ ոչինչ չեմ կարողանում հասկանալ: Ես էլ ոչնչի մասին չգիտեմ մտածել, բացի տնային բաներից։ Իսկ դու ստում ես, որ չես հասկանում։ Դու խելոք ես, դրա համար էլ քեզ սիրում էր հանգուցյալ Եգորը:
ԳԷԱՖԻՐԱ էլի՛ դու էդ մասին...
ՔՍԵՆԻԱ (մտածկոտ) Այո՜-ո՜ո... Այդ մասին։ Իմ ամուսնու սիրուհին էիր, իսկ իմ սիրտը քո դեմ լարված չէ:
ԳԼԱՖԻՐԱ (կրքոտ) Ջարդել, փշրել է հարկավոր ամեն բան, ինչ որ կա, որ հառաչեին, ոռնային բոլորը, ով կյանքը չի իմանում, և բոլո՛ր ժուլիկները, չարչարողները, անխիղճ սրիկաները... աշխարհի զզվանքը...
ՔՍԵՆԻԱ (վախեցած) Օ՚յ, ի՞նչ ես դու... Ի՞նչ ես գազանացել... Խո՛սք ասել քեզ չի կարելի...
ԳԷԱՖԻՐԱ Ձեր վրա չեմ չարացել, ո՛չ ձեր վրա... Դուք- ի՞նչ: Դուք անշառ եք։ Ձեր հոգին է՛լ են հանել։ Միթե դուք մարդավարի ապրե՛լ եք: