ՔՍԵՆԻԱ Նու, էդ մեկը ների՛ր: Ապրել եմ, ինչպես բոլոր մարդիկ...
ԳԼԱՖԻՐԱ էդ մասին չեմ ասում... Ա՛յ Տաիսյան. Ինչքա՛ն են գազանացրել աղջկան։ Հաշմանդամ են դարձրել... Մինչև կյանքի վերջը...
ՔՍԵՆԻԱ Այդ ո՞վ է մարդավարի ապրում։ Զվանցովներն ի՞նչ է։ Նրանք լոկ մի բանի մասին են մտածում, թե ոնց քեզ տնից քշեն և մեկ էլ ոնց Տուբային վնասեն և իսկական աղաներին կպչեն...
ԳԼԱՖԻՐԱ էխ, էդ բոլորը է՛ն չի, է՛ն մասին չի... (Խլելով ինքնաեռը, գնաց):
ՔՍԵՆԻԱ (շուրջը նայելով) Ո՛նց չարացավ, Ո՛չ մի բան իր տեղը չի։ Ինչպես տոնից առաջ տուն են հավաքում։ (Կանգնեց, գնամ է իր սենյակը): Կամ ուրիշ բնակարան են ուզում փոխադրվեն։
Դոնատ և Ռյաբինին՝ 40-ից անց մի մարդ, մի փոքր ճաղատ, եղել է գանգրահեր: Խոսում է չշտապելով, հումորով: Միշտ կամ ծխում է, կամ մախորկա փաթաթում, կամ պահում է ձեռքին որևէ իր, խաղալով նրա հետ:
ՔՍԵՆԻԱ Տե՛ր իմ, էլի՛, Դոնա՛տ, ինչ-որ մարդ ես բերել:
ՌՅԱԲԻՆԻՆ Բարև ձեզ, տիրուհի՛։ Ես ջրմուդագործ եմ:
ՔՍԵՆԻԱ Ցերեկը գայիր...
ԴՈՆԱՏ ժամանակ չուներ ցերեկը նա...
ՌՅԱԲԻՆԻՆ Ես միայն տեսնեմ ինչ կա, իսկ աշխատանքը վաղն եմ անելու: