Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/154

Այս էջը սրբագրված է

Դոնատը դռան միջում հանդիպեց Շարային, նա կանգ առավ, ժպտալով նայում է Ռյաբինին:

ԴՈնԱՏ Սա ընկեր Պյոտրն է...

ՇՈԻՐԱ Ես գիտեմ: Բարև՛ ձեզ:

ՌՅԱԲԻՆԻՆ Իսկ ես լսել եմ ձեր մասին։ Այ դուք ինչպիսի՛ն եք...

ՇՈԻՐԱ Շիկահե՞ր...

Կալմիկովան՝ համեստ հագնված, 30 — 35 տարեկան:

ՌՅԱԲԻՆԻՆ (շուռ եկավ Շուրայից) Ես քեզ, ամբողջ օրը փնտրում եմ:

ԿԱԼՄԻԿՈՎԱ Լսի՛ր մի, Պյո՛տր... (Տանում է նրան մի կողմ, փսփսում են):

ԼԱՊՏԵՎ (մտնում է Դոնատի մոտ) Նո՛ւ, երանելիի հետ ես վերջացրի։ Տյատինը հոդված կգրի նրա մասին:

ԴՈՆԱՏ Դու պատմի՛ր մի Պյոտրին նրա մասին:

ԴՈՆԱՏ Այնուամենայնիվ, նա ժուլիկ է, այդ երանելին։

ԴՈՆԱՏ Սովորությո՛ւնն է:

ԼԱՊՏԵՎ Եվ, անշուշտ, լրտես։

Դրաֆիրան բերում է ինքնաեռը:

ՇՈԻՐԱ (Լապտևին) Յակով, լսի՛ր:

ԼԱՊՏԵՎ Սպասի՛ր... (Մոտենամ է Ռյաբինինին և Կալմիկովային):