Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/155

Այս էջը սրբագրված է

Շուրան խոժոռվեց, կծեց շրթունքը:

ԳԼԱՖԻՐԱ Մայրապետը կգա գիշերելու:

ՇՈԻՐԱ Այո՛, Դա... անհարմար է: Ո՞վ ասաց:

ԳԼԱՖԻՐԱ Տաիսյան: Դու մի խոսեի՛ր նրա հետ, փայփայեի՛ր։

ՇՈԻՐԱ Ես փայփայող չեմ:

ԳԼԱՖԻՐԱ Նա լար է, կարող է վնասել:

ՇՈԻՐԱ Ո՛ւմ:

ԳԼԱՖԻՐԱ Բոլորին:

ԿԱԼՄԻԿՈՎԱ Նու, ցտեսությո՛ւն, Շուրո՛կ, գնացի...

ՇՈԻՐԱ (կիսաձայն) Ինչի մասին էիք փսփսում:

ԿԱԼՄԻԿՈՎԱ էդպիսի գործեր են, գաղտնի:

ՇՈԻՐԱ (շլացած) Դուք մի՞շտ պիտի ինձանից գաղտնիքներ ունենաք...

ԿԱԼՄԻԿՈՎԱ (խիստ) դու նորի՞ց այդ մասին:

ՇՈԻՐԱ Ես հարցնում եմ՝ մի՞շտ։

ՌՅԱԲԻՆԻՆ (բարձր՝ Լապտեին) Այդ դուք՝ երկուսդ էլ ցնդաբանել եք...

ԿԱԼՄԻԿՈՎԱ Իսկ ես հարցնում եմ՝ դու ընդունա՞կ ես լուրջ վերաբերվել դեպի այն մեծ և վտանգավոր գործը այն մեծ մտքերը, դեպի այն ամենը, որ քո առչև բացվում է... Սա հարկավոր է քեզ վճռել միանգամ և ընդմիշտ։ Գալիս են վճռական օրեր: Մտածի՛ր, Ընդունակ չես՝ մի կողմ քաշվիր։

ՇՈԻՐԱ Ինձ համար վիրավորականն է, Գալինա: