ապրեր, Հասարակ որսկան է, ճաշակել է կալվածատիրոջ իշխանությունը։ Ձգտում է եղել նրա մեջ դեպի ճշմարտությունը և սանձել է նա այդ ձգտումն հիանալի՜... (Շուրան մոտեցավ սեղանին, նստեց: Գրաֆիրրան բերեց օղի) Լավ է նա երիտասարդների հետ խոսում, բանվորների հետ։ Ամենադժվար մտքերը նրանից հեշտությամբ են մտնում մարդկանց մեջ: (Մատով ցույց տալով Գլաֆիրային, Շարային և իրանն) Դու աշխատեցիր, շինեցիր, ես— գնեցի, նրան ծախեցի, ո՞վ շահեց։ Ե՛ս շահեցի։ Հմո՞ւտ է։
ՇՈԻՐԱ Այդ բանը ուսուցանում է Մարքսը։
ՌՅԱԲԻՆԻՆ Ո՛չ միայն այդ, և ոչ բոլորովին այդպես, բայց հենց այդ պիտի հասկանալ ամենից առաջ:
ԳԼԱՖԻՐԱ (կիսաձայն) Տաիսյան է գալիս:
ՇՈԻՐԱ Ա՜խ... Սատանա...
ԳԼԱՖԻՐԱ Դուք նրա մոտ քիչ զգո՛ւյշ։
ՌՅԱԲԻՆԻՆ Գլխի եմ ընկնում։
ՏԱԻՍՅԱ Ի՜նչ մութ է:
ՌՅԱԲԻՆԻՆ Մենք լուսավորվում ենք մտքերով, զրուցում ենք:
ՏԱԻՍՅԱ Իսկ դուք ո՞վ եք:
ՌՅԱԲԻՆԻՆ Ջրմուղագործ։ Ջահել տանտիրուին ինձ հրավիրեց թեյ խմել:
ՏԱԻՍՅԱ Ալեքսանդրա Եգորովնան տանտիրուհի չէ, տանտիրուհին— Վարվառան է՝ նրա ավագ քույրը:
ՇՈԻՐԱ Ներքևի հարկը ի՛մն է և իմ մորը:
ՈՅԱՐԻՆԻՆ Այսպե՛ս: Նշանակում է սխալվե