ցի, ա՞։ Նու, ի՞նչ։ Հիմա նկատելի է՝ երիտասարդությունը պատրաստվում է ամեն տեղ տեր դառնալ. դե ես էլ սխալվեցի։
ՏԱԻՍՅԱ Դա, ի՛նչ է, այն երիտասարդությունն է,որը ոչ աստվա՞ծ ունի,ոչ թագավո՞ր:
ՌՅԱԲԻնԻն Ա՛յ թե ինչ... Իսկ դուք, նշանակում է,հավատո՞ւմ եք աստծուն:
ՏԱԻՍՅԱ Իհարկե։ Իսկ դու չե՞ս հավատում, ի՛նչ է:
ՌՅԱԲԻնԻն Ես էնպես... Անհարմար է կարծես հավատալ,մեր աստվածը...կասկածելի է:Ապօրինի ծնունդ է կարծես...
Շուրան ծիծաղում է:
ՌՅԱԲԻնԻն (խորհում է) Աղջկան մարդու տվին ծերունի Հովսեփին, իսկ նա ծնվեց, կարծես թե, Գաբրիել Հրեշտակապետից..
ՏԱԻՍՅԱ Հայր աստծուց, ի՞նչ ես ասում...
ՌՅԱԲԻնԻն Ախր նա անմարմին է՝ հայր աստվածը .. Մենք Քրիստոսի մասին էինք խոսում, որն ուտում էր, խմում, երկրի վրա շրջում: Մեր կողմերում, ուր ես եմ ծնվել, ապօրինի ծնվածների վրա լավ չեն նայում։ Իսկ ձեզ մոտ ո՞նց է։
Շուրան քրքջում է, Գլաֆիրան կարում է գլուխը կախ:
ՏԱԻՍՅԱ (շշմել է, անցնում է «դուք»-ի) ճաղատ եք դուք իսկը...Ի՜նչ հերետիկոսական բաներ եք խոսում։