դուք թռուցիկը գրել եք շատ մեղմ և շատ վերամբարձ: Ախր դա ուսանողների համար է։ Հարկավոր է գրել այնպես, որպեսզի կիսագրագետը հասկանա և կարողանա ամբողջը ճիշտ պատմել անգրագետներին։ ԵՎ֊ այ թե ինչ։ Այդ ձեր- Լուբիմով է, ինչ է, զիբի՛լ է: Նա ո՞վ կ։ Ուսանո՞ղ։
ՏՅԱՏԻՆ Առևտրական դպրոցն է վերջացրել։
ՌՅԱԲԻՆԻՆ Զիբի՛լ է: Սղոցարանում ինչ-որ տերտեր ելույթ ունեցավ, շատ չարն էր, իսկ ձեր բարեկամը...
ՏՅԱՏԻՆ Նա իմ բարեկամը չէ:
ՌՅԱԲԻՆԻՆ Նո՛ւ, միևնո՛ւյնն է: Նա ինձ առաջարկեց սպանել տերտերին։ Հարցնում եմ. ինչո՞ւ։ Խիզախություն հարուցելու համար, ասում է։ Ա՛յ խոզ։ Խիզախություն հարուցելու համա՜ր, իդիո՛տ։ Դուք նրան խուզե՛ք, մեզ այդպիսիքը պետք չե՛ն։ Անպայման- տվեք սատանային, էսէռներին... Նու, ես պատրաստ եմ, վերև... գնալու.. (գում է Գլաֆիրայի հետ)
ՇՈԻՐԱ Ինչ... լավն է, Ա՛յ, իսկական,
ՏՅԱՏԻՆ Պատրաստ է։
ՇՈԻՐԱ Ի՞նչ, ինչն է պատրաստ։
ՏՅԱՏԻՆ Արբեցում հիացմունքով:
ՇՈԻՐԱ Այդ ի՞նչ է նշանակում:
ՏՅԱՏԻՆ Այդ նշանակում է, որ ձեր հայրը խելացնոր է եղել:
ՇՈԻՐԱ Չհամարձակվե՛ք հորս մասին։
ՏՅԱՏԻՆ Եվ ձեր հոր խելացնորությունը անցել է ձեզ:
ՇՈԻՐԱ Հետո ի՞նչ: