ՏՅԱՏԻՆ Դուք երես առած, կապրիզոտ աղջիկ եք:
ՇՈԻՐԱ Վաճառականի աղջիկ, Նո՞ւ...
ՏՅԱՏԻՆ Դուք չեք ուզում լուրջ ուսանել...
ՇՈԻՐԱ Այդ ինձ արդեն այսօր ասել են, էլի ինչ:
ՏՅԱՏԻՆ (ձեոքը թափահարելով) Անօգուտ է խոսել: Ցտեսություն:
ՇՈԻՐԱ Տյատին, ծունկ չոքե՛ք:
ՏՅԱՏԻՆ Ինչո՞ւ: Այդ ի՞նչ բան է:
ՇՈԻՐԱ Չոքե՛ք, Արա՛գ, Եթե ոչ՝ կսկսեմ ափսեները կոտրատել, կգոռամ տնով մեկ և ընդհանրապես... սարսափելի բաներ կանեմ։
ՏՅԱՏԻՆ Իհարկե, դուք կարող եք սկանդալ անել...
ՇՈԻՐԱ Ծունկ չոքի՛ր, Ստեպան Տյատին։ (Հրում է նրան):
ՏՅԱՏԻՆ (չոքելով) Իզուր եք ինձ խեղկատակ դարձնում...
ՇՈԻՐԱ Կրկնեցեք իմ ետևից. Շո՛ւրա,ես քեզ սիրում եմ...
ՏՅԱՏԻՆ (խոժոռ) Դադարեցե՛ք հիմարություններ անել։ Կգնամ ես այս անիծյալ քաղաքից:
ՇՈԻՐԱ Կրկնեցե՛ք. ես սիրում եմ քեզ, Շուրա, վաճառականի դեֆեկտիվ աղջիկ, ցնորված օրիորդ...
ՏՅԱՏԻՆ (ուզում է բարձրանալ) Վե՛րջ տվեք... դե՛... Դուք խելագարվել եք...
ՇՈԻՐԱ (կատաղությամբ) Սիրում եմ, բայց ժուլիկաբար վախենում եմ ասել այդ քեզ: (Հրում է