նա ուսերին) Չհամարձակվե՛ք բարձրանալ։ Կրկնի՛ր. «Ես շնորհակալ եմ քեզանից, որ դու ինձ հարկադրեցիր»:
ՏՅԱՏԻն Գնացե՛ք սատանայի գիրկը:
ՇՈԻՐԱ Հիմա կսկսեմ կոտրատել ափսեները։ Հաշվում եմ մինչև երեքը՝ Մե՜կ...
Աղմուկ նախասենյակում:
ՇՈԻՐԱ (գնալով սաստում է բռունցքով) Սա չի վերջացել։ Սա կկրկնվի։
ԴՈՍՏԻԳԱԵՎ (դռան մեջ) Այդ ի՞նչ ես դու, Ստեպաշ,սողում:
ՏՅԱՏԻՆ Կորցրի...
ԴՈՍՏԻԳԱԵՎ Ի՞նչ կորցրիր:
ՏՅԱՏԻՆ Չգիտե՛մ, հանեցի թաշկինակս, ընկավ։ Ընդհանրապես, հեչ...
ԴՈՍՏԻԳԱԵՎ Նման է: Այո՛, այո՛, երբ գրպանդ լիքն Է՝ չգիտես ինչ ես կորցնում։ Ինչպե՞ս ես։ Տաքությո՞ւն ունես, ջերմությո՞ւն..
ՏՅԱՏԻՆ Գլուխս... Մի քիչ... Ընդհանրապես-ոչինչ .
ԴՈՍՏԻԳԱԵՎ Մի քիչ գլուխդ: Նու, այդ- կանցնի: Առաջ դու արդարությամբ ու պատվով էիր խոսում, իսկ հիմա շարունակ խոսում ես ընդհանրապես: Նոր բառ ես ձեռք գցել: Իսկ ինչպես, ընդհանրապես: Մենք բոլորս, կարծես, ապրում ենք ընղհանրապես:
ՏՅԱՏԻն (խոժոռ) Թեյ ուզո՞ւմ եք
ԴՈՍՏԻԳԱԵՎ Շնորհակալ եմ։ Ինքնաեռը հո