ԳԼԱՖԻՐԱ Լռի՛ր դո՛ւ... Այստե՛ղ են գալիս:
ՏԱԻՍՅԱ Թաքնվե՜մ... (Վազեց).
Ռյաբինին, նրա ետևից՝ Մելանիան, Դոստիգանը:
ՌՅԱԲԻՆԻՆ (հանգիստ) Ձեզ, մորաքույր ..
ՄԵԼԱՆԻԱ (զայրացած, շնչահեղձ) Ես քեզ մորաքույր չեմ:
ՌՅԱԲԻՆԻՆ Ձեզ հրամայված է պաշտպանել չարչիների, վաշխառուների իշխանությունը և հենց դուք Էլ այդ ավազակախմբից եք..
ՄԵԼԱՆԻԱ Ես հրեշտակի աստիճան ունեմ, հիմա՛ր: Ավազակախո՜ւմբ: Լսեցի՞ր Վասիլի՛,ա՞:
ՌՅԱԲԻՆԻՆ Իսկ մենք, ա՛յ, պետք է ոչնչացնենք հակամարդկային իշխանությունը:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Այդ բանը ձեզ ո՞վ է հրամայել: ՄԵԼԱՆԻԱ Ով է հրամայե՞լ: Խելագա՛ր է, ով քեզ հրամայել է, ո՞վ։
ՌՅԱԲԻՆԻՆ Պատմությո՛ւնը Բանվորների դասակարգային, հեղափոխական գիտակցությունը
ՄԵԼԱՆԻԱ Լենինն է հրամայել, սատանայի ծառան:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Սատանային կարելի է մի կողմ թողնել, իսկ, ա՛յ, գերմանացինե՞րը ոնց.
ՌՅԱԲԻՆԻՆ (Տյատինին) Մորրվել եմ:Ո՞նց դուրս գամ այստեղից, ո՞ր կողմով։
ԴՈՍՏԻԳԱԵՎ Թո՛ւյլ տվեք. . մի րոպե:Խոսք եմ խնդրում: Եկեք հանգիստ զրույց անենք:Հանգի՛ստ, մա՛յր Մելանիա, հանգի՛ստ: Հայհոյելը հա