սարակ բան է, հայհոյելը հեշտ է, հայհոյելու համար միշտ ժամանակ կունենանք...
ՄԵԼԱՆԻԱ Ոչ թե հայհոյել է պետք, այլ ..
ՌԱԲԻնԻՆ Կռվե՛լ: Ճիշտ է, մամա՛շա: Պատը՝ պատին.հը՞:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Ես ձեզ, ընկեր Ռյաբինին, լսել եմ միտինգներում և— հարգում եմ։
ՌՅԱԲԻՆԻՆ (Տյատնին) Կարծեմ, ա՛յ, այսպիսի դեպքերում են ասում՝ շնորհակալ եմ, չէի սպասում.
ԴՈՍՏԻԳԱԵՎ Ո՛չ, եկե՛ք լուրջ: Բանվորների գիտակցությո՞ւնը։ Ենթադրե՛նք։ Նու, իսկ մուժի՞կը։ Ո՞նց է մուժիկը՝ գիտակցության կողմից... Ահա՛ հարցը:
ՌՅԱԲԻՆԻՆ Հետաքրքրագո՜ւյն հարց։ Եվ դուք ի՞նչ կպատասխանեք:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Իսկ դո՞ւք: Հարցը ձե՛զ է տրվում։ Այ, տեսնո՞ւմ եք, էսէռական «Գորշ շինել» թերթիկը— գիտե՞ք։ Այնտեղ ծաղրանկար կա Լենինի վրա, կարմիր գվարդիայի, Գերմանական փողերի մասին էլ է գրվում...
ՌՅԱԲԻՆԻՆ Հիմարությունն ու ստորությունը դեռ սպանված չեն, ապրում են: Ստորությունը հիմարությունից է բուսնում:
ՄՆԼԱՆԻԱ Նու, այդ ի՞նչ ես դրա հետ խոսում։ Նա ի՞նչ կարող է հասկանալ, ավազա՛կը: Ներս պրծավ իմ սենյակը... Եթե դու, Վասի՛լի, չլինեիր...
ՌՅԱԲԻՆԻՆ (Տյատինին) Ա՜յ թե նա ո՞ւր է թեքում ..
ՏՅԱՏԻՆ Գնա՛նք: