մեկը՝ թարգմանությունների տաղաչափական կառուցվածքի խնդիրը: Այս հարցն առաջին հայացքից կարող է թվալ նեղ մասնագիտական կամ երկրորդական մի բան, բայց, ինչպես կտեսնենք, այն մեծ դեր է խաղում չարենցյան թարգմանությունների գեղարվեստական կատարելության մեջ:
Հայերեն և ռուսերեն ոտանավորները իրենց հիմնական բնույթով պատկանում են տարբեր տաղաչավական համակարգերի։ Ռուսական դասական ոտանավորն ունի վանկաշեշտային (սիլաբո-տոնիկական) բնույթ, այսինքն՝ ռիթմը նրա մեջ հիմնվում է ոչ այնքան տողերի վանկային հավասարության, որքան տողերի ներսում բառային շեշտերի որոշակի, համակարգված դասավորության վրա։ Այսպես, յամբական ոտանավորում շեշտերն ընկնում են զույգ վանկերի, իսկ քորեյի դեպքում՝ կենտ վանկերի վրա (առանձին ռիթմական շեշտերի բացթողումով): Եռավանկ ոտքերով գրված ոտանավորներում շեշտերն ընկնում են յուրաքանչյուր երրորդ վանկի վրա (դակտիլային բանաստեղծության մեջ տողի 1, 4, 7, ամֆիրրաքոսի դեպքում՝ 2, 5, 8, անապեստի դեպքում՝ 3, 6, 9 վանկերն վրա):
Թեև հայ պոեզիայում ևս այդպիսի առանձին ոտանավորներ, մանավանդ XX դարում, գրվել են, սակայն, մեր լեզվի շեշտադրության օրենքների պատճառով, հայկական չափածոն իր հիմնական զանգվածով ունի վանկային (սիլաբիկ) բնույթ: Ռիթմի հիմնական պայմանը հայկական ոտանավորում ոչ թե շեշտերի կանոնավոր դասավորությունն է, այլ հարևան տողերի և կիսատողերի վանկա—