ՎԱՐՎԱՌԱ Ի՞նչ բան է.
ԴՈՍՏԻԳԱԵՎ Իսկ ո՞ւր է մարդդ, Վա՛րյա:
ՎԱՐՎԱՌԱ Բակում, Ալյոշայի հետ. այնտեղ ինչ-որ օտար մարդ է.
ԴՈՍՏԻԳԱԵՎ Ռյաբինինն է ման գալիս ..
ՎԱՐՎԱՌԱ Չէ՞։ Նո՛ւ, այդ, իհարկե, Շուրայի և Տյատինի բաներն են:Իհարկե,Տյատինի ներկայությունը տան մեջ երաշխիք է զանազան անակնկալների նրա ընկերների կողմից, բայց . Ընդհանրապես տանը սատանան գիտե, թե ինչ է կատարվում. Ալեքսանդրան սարսափելի վարկաբեկում է ինձ ու Անդրեյին . Ես չգիտեմ, ի՛նչ անեմ նրա հետ... (Խուլ հնչում է կրակոց, մեկ, երկու) Աստվա՜ծ իմ, Անդրե՛յ . (Վազում Է)
ՄԵԼԱՆԻԱ (խաչակնքելով) Ո՞ւմ են այդ:
ԴՈՍՏԻԳԱԵՎ (բռնում Է աթոռից) Նո՛ւ, Էլի՛, ինչպես փետրվարին. չխչխկացրին
Վարվառան և Ալեքսեյ Դոստիգանը բերում էն Զվանցովին, նա ուժասպառ է, շնչահեղձ է լինում Ալեքսեյի ձեռքին՝ ատրճանակ
ԶՎԱնՅՈՎ Ես հարկադրված էի. Ինձ վրա հարձակվեցին
ՎԱՐՎԱՌԱ Վիրավորվա՞ծ ես:
ԶՎԱՆՑՈՎ Ո՛չ.. Ես - կրակեցի Ինքնապաշտպանության դրություն հասկանո՞ւմ եք:
ՎԱՐՎԱՌԱ Իսկ ո՞ւմ վրա էիր կրակում:
ԴՈՍՏԻԳԱԵՎ (որդուն) Դու ատրճանակդ ջո՛ւրը դիր: