Գյաֆիրան ճղում է շապիկը, որը կարում Էր: Ռյաբինինը հանում է նրա վրայից պիջակը: Դոստիգաևը բարկացած շշնջում է որդուն, Մելանիան՝ Վարվառային:
ՌՅԱԲԻՆԻՆ է՜խ, դո՛ւք. նշան բռնո՜ղ։
ԱLԵՔՍԵՅ Այդ կարելի է հասկանալ՝ մթությո՛ւն, անսպասելիությո՛ւն...
ՌՅԱԲԻՆԻՆ Վախկոտություն և՛ս .
ՇՈԻՐԱ (վերարկուով) Ի՞նչ է պատահեր Տյատի՛ն, այդ ի՞նչ է:
ՎԱՐՎԱՌԱ Ո՛չ մի վնասակար բան:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Դատա՛րկ բան, Շուրո՛կ, Տեսնում ես, նա ոտքի վրա է:
ՌՅԱԲԻՆԻՆ Իսկ ձեզ համար, երևի, ավելի զվարճալի կլիներ, եթե նա ոտքերը մեկներ, ա՞:
ՏՅԱՏԻՆ Ընդհանրապես- դատարկ բան է։ Նույնիսկ չի ցավում։
ԳԼԱՖԻՐԱ Գնանք այստեղից։ Ինձ մոտ գնանք։ Բժի՛շկ է պետք։ Տաի՛սյա, վազ տուր դիմացը, տուն 19, բժիշկ Ագապով։
Տաիսյան բացասական գլխով է անում:
ՎԱՐՎԱՌԱ (Գլաֆիրային) Խնդրեմ... չկարգադրե՛լ։ Ինչպե՞ս եք համարձակվում:
ԳԼԱՖԻՐԱ Նո՜ւ-նո՜ւ-նո՜ւ... Մի՛ գոռա... տիրուհի:
ՇՈԻՐԱ Սա ի՛մ տունն է։ Դո՛ւրս կորեք այստեղից։
ՏՅԱՏԻՆ (ուսի վրայով) Հարկավոր չէ հուզվել...