Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/175

Այս էջը սրբագրված է

ՌՅԱԲԻՆԻՆ (գնալով) Ամեն ինչ ներե՞լ է պետք... Է՜խ, Տյատի՛ն-մամին... կիսե՜լ...

Գլաֆիրան տարավ Տյատինին, Շուրան վազում է բժշկի ետևից, Վարվառան նրա ետևից գնում է նախասենյակ:

ՎԱՐՎԱՌԱ Սպասի՛ր: Հարկավոր Է պայմանավորվել: Դու ի՞նչ կասես բժշկին:

ՇՈԻՐԱ Գնա, կորի՛:

ՌՅԱԲԻՆԻՆ (վերադարձավ, մոտեցավ սեղանին, առավ ատրճանակը) Այս բանը ես ինձ կվերցնեմ. ձեզ, քաղաքացիներ, այն պետք չէ, չեք իմանում վարվել նրա հետ: (Գնում է)

ԴՈՍՏԻԳԱԵՎ (որդուն, կիսաձայն) Խլի՛ր, մի' տուր... հիմա՛ր:

Այեքսեյը գնում է Ռյաբինինի ետևից, անվստահ:

ՄԵԼԱՆԻԱ (Զվանցովին) Նո՛ւ, ի՞նչ ես... թթվել: Ամաչեի՛ր, Չսպանեցիր ախր, Իսկ եթե սպանեիր էլ— աստված կներե՛ր. Չէ՛, Շուրկան մի տես ո՛նց է, փուչ, ա՞: Ա՛յ վռնդում է: Ո՞ւմ՝ հարազատ մորաքրոջը, ա՞:

ՏԱԻՍՅԱ (հանկարծ մոտ թռչեյով նրան) Դո՛ւ... դո՛ւ... գարշելի՛-ի՜ի՜, դու— լեշ...

ՄԵԼԱՆԻԱ Տաի՛սյա... Այդ ի՞նչ ես դու...

ՏԱԻՍՅԱ Լե՛շ, նո՛ւ, խփի՛ր: Չե՛մ վախենում: Խփի՛ր: