Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/177

Այս էջը սրբագրված է

կաներով: Ձախ դռան ետևի սենյակը լուսավորված է թույլ, աջ կողմինը — բոլորովին չի լուսավորված: Հնամյա փափուկ կահ-կարսւսի, հատակին՝ գորգ, մի անկյունում՝ դաշնամուր, մյուսում՝ կիսակլոր դիվան, նրա ետևը — ֆիկուս, առջևը — Կլոր սեղան՝ վրան չվառած լամպ Դիվանի կողքին փոքրիկ դուռ, փակցրած է պաստառվ, ինչպես և պատը այդ դուռը համարյա չի նկատվում Այդ դռնից դուրս է գալիս Անտոնինան՝ գիրքը ձեռքին:

ԱՆՏՈՆԻՆԱ Ի՛նչ ահռելի ցուրտ է... Ի՜նչքան ամեն ինչ անտաղանդ է: Հեղափոխությունը սկսեցին փետրվարին և դեռևս չեն կարողանում վերջացնել։ Իսկ արդեն գալիս է նոյեմբերը Ի՞նչ։

ԱԼԵՔՍԵՅ Ես ոչինչ չասացի:

ԱՆՏՈՆԻՆԱ Քաղաքացիական զգեստով դու ողորմելի ես։ Նման ես ոստիկանական ծառայողի, որին դուրս են արել կաշառքների և քեֆերի համար. (վառում է լամպը) Դու չե՞ս հիշում՝ ինչքա՞ն տևեց ֆրանսիական հեղափոխությունը։

ԱԼԵՔՍԵՅ Չեմ հիշում:

ԱՆՏՈՆԻՆԱ Ամեն բան հարկավոր է անել արագ և գեղեցիկ, կամ ոչինչ չպետք է անել: (Խառնեց խաղաթղթերը)

ԱԼԵՔՍԵՅ (չբարկանալով) խո՛զ։

ԱՆՏՈՆԻՆԱ Գիտե՞ս, ես, կարծեմ, ինձ կխփեմ:

ԱԼԵՔՍԵՅ Այդ դո՞ւ ես վերցրել իմ ատրճանակը:

ԱՆՏՈՆԻՆԱ Ինչքա՛ն զզվելի հարբած եկար դու գեշերը... ֆ-ֆա՜: