Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/178

Այս էջը սրբագրված է

ԱԼԵՔՍԵՅ Այ֊յո՜ո՜... Խմեցի՜նք։ Սպայությունը ահռելի խմում է։ Գիտես ինչո՞ւ դուըս չի գալիս թերթը։ Նեստրաշնին թռցրել է մի վագոն թուղթ և ինչ-որ տեղ թաքցրել։ Ասում են՝ հենց որ բացվի Սահմանադիր ժողովը— նա ջարդ կսարքի բոլշևիկներին, բանվորների խորհրդին։ Նա, իբրև թե, մարդիկ ունի և այդ նրանք են սպանել Պրոպոտեին:

ԱՆՏՈՆԻՆԱ (պապիրոս ծխելով) Այդ ամենը հետաքրքիր է— Շուրային։

ԴՈՍՏԻԳԱԵՎ (ձախ կողմի սենյակից) Իսկ ուր է Լիզավետան։

ԱԼԵՔՍԵՅ Վիկտորի հետ վերև գնաց, նայելու հրդեհին...

ԴՈՍՏԻԳԱԵՎ Գնա՛, հարցրու նրան... Կանչի՛ր: Մեկ էլ հետդ կաբինետս բեր բառարան «Դ» տառի։ (Նայում է շուրշը) Ո՞ր շան համար է դաշնամուրը, երբ ոչ ոք չի նվագում։ Այստեղ բիլիարդ պիտի լինի, ամենացուրտ սենյակն է։ Զուր տեղը լսեցի Լիզավետային, գնեցի այս հիմար աղայական տունը...

ԱՆՏՈՆԻՆԱ Դու, հայրի՛կ, իզուր ես նեղացնում Լիզային...

ԴՈՍՏԻԳԱԵՎ (հավաքելով խաղաթղթերը) Խաղո՞ւմ էիք:

ԱՆՏՈՆԻՆԱ Այդ, Ալեքսեյն էր, պասյանս... Լիզան Վիկտորին հետաքրքիր չի՛, Վիկտորը կուշտ է կանանցով:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Զարմանալի է, ո՞ւմ ես դու քշել այդքա՛ն անամոթ:

ԱՆՏՈՆԻՆԱ Լիզան հասկանում է,որ Վիկտորը ընկել է իմ օժիտի ետևից և չարացնում է նրան, իսկ